TANAP-ի կառուցումը 5 միլիարդ դոլարով ավելի էժան է նստել, քան պլանավորվում էր" />

Ադրբեջանի գազը Եվրոպա կուղարկվի 2020թ-ին․ գազատարը կառուցվել է

TANAP-ի կառուցումը 5 միլիարդ դոլարով ավելի էժան է նստել, քան պլանավորվում էր

Տրանսանատոլիական TANAP գազատարը պատրաստ է բնական գազ տեղափոխել Կասպից ծովի ադրբեջանական հատվածից դեպի Թուրքիայի արևմտյան ափեր։ Նախագիծը 7 մլրդ դոլար է արժեցել, թեև պլանավորվում էր ծախսել 11.7 մլրդ։ 

Ե՞րբ է ավարտվելու ադրբեջանական նավթը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային տրանսմագիստրալ․ ի՞նչ կստանան և ի՞նչ կկորցնեն Վրաստանն ու Ադրբեջանը 

Տնտեսագետ Իլհամ Շաբանը՝ caspianbarrel.org պարբերականի խմբագիրը, ծախսերի նվազումը բացատրում է մետաղի և սերվիսային պայմանագրերի ծառայությունների համաշխարհային գների անկմամբ, ինչպես նաև որոշակի հաջողակությամբ։

«TANAP-ը պատմության մեջ է մտել որպես Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ամենաերկար գազատար՝ ամենալայն տրամագծով», – ասված է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության մամուլի հաղորդագրությունում։

«Հարավային գազային միջանցք» նախագիծը երեք մասից է բաղկացած․ Հարավկովկասյան գազատարից՝ Կասպից ծովի ադրբեջանական ջրերի Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի տարածքով, TANAP-ից՝ ողջ Թուրքիայի տարածքով դեպի Հունաստան; ТАР-ից՝ Հունաստանի տարածքով դեպի Իտալիա։ 

TANAP-ը Կասպից ծովի հանքավայրերից ադրբեջանական գազը դեպի Թուրքիա և Եվրոպա տեղափոխման «Հարավային գազային միջանցք» նախագծի մի մասն է։ Հիմքը դրվել էր Կարսում 2015թ-ին։ Տարեկան մոտ 6 միլիարդ կուբամետր գազ է Թուրքիա արտահանվելու, 10 մլրդ կուբամետր՝ Եվրոպա, ուր գազը կսկսի տեղափոխվել 2020թ-ի սկզբին։

TANAP-ի բաժնետերերը․

30%՝ թուրքական Botaş ընկերություն;

58%՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերություն;

12%՝ British Petroleum.

Ադրբեջանական գազը TANAP գազատարով Թուրքիա է հասնում 2018թ-ի ամռանից։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում