Այդին Գուրբանողը ստամոքսի քաղցկեղ ուներ։ Հարազատներն ասում են, որ բանտում նրան չեն բուժել " />

Ադրբեջանի բանտում մահացել է պաշտոնյայի վրա մահափորձի մասնակցության մեղադրյալը

Այդին Գուրբանողը ստամոքսի քաղցկեղ ուներ։ Հարազատներն ասում են, որ բանտում նրան չեն բուժել

Բանտի հիվանդանոցում ստամոքսի քաղցկեղից մահացել է Այդին Գուրբանովը, որը Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ մահափորձի և դրան հետևած զանգվածային անկարգությունների մասին գործի ֆիգուրանտներից մեկն է։ Գուրբանովի կինն ասում է, որ բանտում նրան նորմալ չեն հետազոտել և չեն ցանկացել ազատ արձակել որպես ծանր հիվանդի։

• Գյաջայի դեպքերի ժամանակագրությունը

• Քաղբանտարկյալների ներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում

• Ադրբեջանական բուհում տեղի ունեցած ահաբեկչությունից 10 տարի անց․ պատմում են ականատեսները

«Գյանջայի գործի» մանրամասները

2018թ-ի հուլիսին Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքում մահափորձ էր կատարվել գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի նկատմամբ։ Տեղի բնակիչ Յունիս Սաֆարովը կրակել էր Վելիևի և նրա թիկնապահի վրա։ Երկուսն էլ կենդանի էին մնացել, կրակողը ձերբակալվել էր։

Դրանից մեկ շաբաթ անց Գյանջա քաղաքի գործադիր իշխանության շենքի դիմաց բողոքի ակցիա սկսվեց՝ ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի, որին մասնակցում էր մոտ 200 մարդ։ Մասնակիցների և ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, երկու ոստիկան սպանվեց։

Ոստիկանի սպանության մեղադրյալներից մեկը մահացել էր մի քանի օր անց ձերբակալության ժամանակ, երկրորդին կալանավորել էին։

2019թ-ի մարտին ավելի քան տասը մարդ էր դատապարտվել տարբեր ժամկետով զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով։

2019թ-ի ապրիլին կալանավորվածների հարազատները բողոքի մի քանի ցույց էին անցկացրել, սակայն ոչ մի արդյունք դրանք չէին բերել։

Այդին Գուրբանովի կալանքն ու մահը

Այդին Գուրբանովին կալանավորել են 2018թ-ի օգոստոսին՝ մեղադրելով Գյանջայում ահաբեկչական գործողության համար նախատեսված զենքի պահպանման համար։ Նա իր մեղքը հերքում էր։

Գուրբանովը ստամոքսի քաղցկեղ ուներ։ Նրա կնոջ խոսքով՝ նրա վիճակը վատթարացել էր քննության ընթացքում կիրառված կտտանքների հետևանքով։ Բանտում Գուրբանովի վիճակն էլ ավելի էր վատացել, սակայն նրան երկար ժամանակ չէին հետազոտել, և հիվանդությունը խորացել էր, պատմել է նա «Կավկազսկի ուզելին»։

Օրենքը թույլ է տալիս ազատ արձակել ծանր հիվանդ բանտարկյալներին կամ փոխել նրանց խափանման միջոցը։ Հարազատները խնդրում էին ազատ արձակել Այդին Գուրբանովին որպես անբուժելի հիվանդի, սակայն մերժում էին ստացել։

Հուլիսի 8-ին Գուրբանովը կոմայի մեջ էր ընկել և մի քանի օր անց մահացել։

Ոչ մի պաշտոնական մեկնաբանություն այս մահվան առթիվ դեռ չկա։


Կարդալ ավելին JAMnews-ում