28 տարի առաջ Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից " />

Ադրբեջանի անկախության օրը գրեթե աննկատ է անցնում

28 տարի առաջ Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից

Ադրբեջանը նշում է անկախության 28-ամյակը․ 1991թ-ի հոկտեմբերի 18-ին հանրապետությունը պաշտոնապես դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և դարձավ ինքնուրույն։ Այժմ հոկտեմբերի 18-ը, թեև պետական տոն է համարվում, սակայն այն սովորական աշխատանքային օր է։ Ոչ մի տոնական միջոցառում այսօր չի անցկացվել, և շատերը երկրում տոնի մասին իմացել են միայն լրատմիջոցներից և սոցիալական ցանցերից։ 

Հարավային Կովկասի առաջին անկախ հանրապետությունների 100-ամյակը․ ինչպե՞ս է դա եղել

Հայաստանի անկախության հասակակիցները

Պատմություն

1991թ-ին պետական անկախության մասին օրենք ընդունելիս Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը հայտարարեց, որ երկիրը վերականգնում է իր անկախությունն ու իրեն համարում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդ, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին։

Ադրբեջանը դարձել է ԽՍՀՄ-ը լքած վեցերորդ երկիրը։ Նրանից առաջ դա արել էին Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Վրաստանն ու Հայաստանը։

Ադրբեջանը ճանաչել է Թուրքիան, նրան հետևել են մյուս պետությունները, իսկ 1992թ-ի մարտին Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։

Նույն 1992թ-ին Պետական անկախության օրը ժամաժողովրդական տոն և ոչ աշխատանքային օր էր հայտարարվել։ Սակայն 2006թ-ին խորհրդարանը փոխել է Աշխատանքային օրենսգիրքը, և հոկտեմբերի 18-ը հանգստյան օրվանից վերածվել է սովորականի, բայց տոնական կարգավիճակով։ 

Առավել մեծ ժողովրդականություն է վայելում մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, երբ 1918թ-ին հռչակվել է ԱԺՀ-ն։ Ոմանք նույնիսկ սխալմամբ կարծում են, որ դա է հենց Անկախության օրը։ 

Տոնի նշաններ

Այն մասին, որ այսօր հատուկ օր է, Բաքվում վկայում են միայն ավտոբուսներին ամրացված դրոշակները։

Երկրի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Ինստագրամի իր պաշտոնական էջում շնորհավորական գրառում է կատարել։

 Լրատվամիջոցները պատմել են այս օրվա պատմությունը։

 Եղել են նաև շնորհավորանքներ մի քանի արտասահմանյան դեսպաններից։

Ադրբեջանի սոցցանցերում օգտատերերը վրդովվում էին տոնի առօրեականությամբ։

Եվ վերջ։

Ճիշտ է, ասում են, որ հոկտեմբերի 20-ին անվճար բացօթյա տոնական համերգ է լինելու։


Կարդալ ավելին JAMnews-ում