2019թ-ի առաջին կեսին 75 արտասահմանցի է ադրբեջանական քաղաքացիություն ստացել, 86-ը փախստականի կարգավիճակ է խնդրել " />

Ադրբեջանը սկսել է կեցության իրավունք ավելի հազվադեպ տրամադրել

2019թ-ի առաջին կեսին 75 արտասահմանցի է ադրբեջանական քաղաքացիություն ստացել, 86-ը փախստականի կարգավիճակ է խնդրել

Անցած կես տարում 75 արտասահմանցի է Ադրբեջանի քաղաքացիություն ստացել, իսկ կացության իրավունք՝ 1694 մարդ։ Դա 31%-ով պակաս է, քան 2018թ-ի նույն ժամանակահատվածում։

• Ինչպես են վրացի աշխատանքային միգրանտներն ապրում Լեհաստանում

• Գորգեր-փախստականներ Ղարաբաղից

• Պատերազմից 30 տարի անց ադրբեջանցի փախստականները դեռ «ժամանակավորապես» հանրակացարաններում են պատսպարվում

Այդ մասին հաղորդել է Պետական միգրացիոն ծառայության պետ Վյուսալ Հուսեյնովը։

Նրանց թվում, ովքեր մշտական կեցության իրավունք են ստացել, ամենաշատը Վրաստանի քաղաքացիներ են՝ 347 մարդ, սակայն կան նաև մարդիկ Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և Իրանից։

Ադրբեջանում կեցության իրավունք (իսկ հետո քաղաքացիություն) ստանալը հեշտ չէ։ Պետք է երկրում մի քանի տարի ապրել, տարբեր փաստաթղթեր ներկայացնել, համոզիչ հիմնավորել մնալու ցանկությունն, ադրբեջաներենի քննություն հանձնել։

Եվս 86 արտասահմանցի է խնդրել իրեն փախստականի կարգավիճակ տրամադրել։ Հիմնականում, նրանք եկվորներ են Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից, Իրանից։ Այսինքն՝ այն երկրներից, որտեղ պատերազմ է կամ լարված քաղաքական վիճակ։

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ն Ադրբեջանում հաշվառել է մոտ երկու հազար գրանցված արտասահմանցի փախստական։

Ադրբեջանում փախստականի կարգավիճակ ստանալ կարող են միայն նրանք, ում հայրենիքում վտանգ է սպառնում, բացատրում է «Հայաթ» հումանիտար աջակցության հանրային միավորման ղեկավար Ազեր Ալլահվերանովը։ Աղքատությունն, անգործությունն ու մյուս տնտեսական պատճառները բավարար չեն այդ կարգավիճակը ստանալու համար։ 


Կարդալ ավելին JAMnews-ում