Սահմանապահներին հանձնարարվել է «պահպանել ադրբեջանցիների պատմական-մշակութային ժառանգությունը»" />

Ադրբեջանը նոր ուղեկալ է բացել Վրաստանի հետ սահմանի վիճելի տարածքում գտնվող հին վանքի մոտ

Սահմանապահներին հանձնարարվել է «պահպանել ադրբեջանցիների պատմական-մշակութային ժառանգությունը»

Ադրբեջանը գործարկել է «Քեշիքչի գալա» նոր ուղեկալը Վրաստանի հետ սահմանի հատվածում, որը ներառում է Դավիթ Գարեջի/Քեշիշդաղ համալիրը, որի շուրջ սահմանային վեճ կա Ադրբեջանի և Վրաստանի միջև։

Ինչպես հաղորդում է Կավկազսկի ուզելն, Ադրբեջանի սահմանային ծառայությունում հայտարարում են, որ ուղեկալը վերազինված է «ժամանակակից պահանջներին համապատասխանող անհրաժեշտ սարքավորումներով»։

Ուղեկալի բացմանը ներկա էին Սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևն ու Ագստաֆինի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամեդդին Գուլիևը։ Պաշտոնյայի խոսքով՝ նոր ուղեկալը սահմանապահների հետ միասին կոչված է «պահպանելու ադրբեջանցի ժողովրդի պատմական-մշակութային ժառանգությունը»։

Սահմանի շուրջ վեճն ակտիվացել է 2019թ-ի գարնանը, երբ ադրբեջանցի սահմանապահները փակել էին մուտքը դեպի համալիրի Ադրբեջանում գտնվող հատվածը։ Վրացի ակտիվիստները մի շարք ակցիաներ են անցկացրել, որոշ դեպքերում բանը հասել է վրացի ակտիվիստների և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպերի։

Թբիլիսիի և Բաքվի միջև մինչև հիմա բանակցություններ են ընթանում սահմանի վիճելի հատվածների սահմանազատման շուրջ։

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող հին վանքի շուրջ սահմանային վեճի էության մասին


Կարդալ ավելին JAMnews-ում