Լիմոնովը կոչ է արել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը " />

Ադրբեջանը ռուս գրող Լիմոնովին ներառել է «սև ցուցակում»

Լիմոնովը կոչ է արել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Լուսանկարը՝ livejօurnal-ում Լիմոնովի բլոգից

Ադրբեջանի արտգործնախարարությունը անցանկալի անձանց «սև ցուցակում» է ներառել սկանդալային հայտնի ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովին: Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը:

«Լիմոնովի հարցը դիտարկվել է: Նրա ապօրինի այցելությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներ հաստատվել է: Նրա անունը մտցվել է «Ադրբեջանում նոն գրատա անձանց ցուցակ»: Նա կարող է իր անունը գտնել նորացված ցուցակում», – հայտարարել է Հաջիևը:
 

2013թ-ի օգոստոսին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է 330 նոն գրատա անձանցից բաղկացած ցուցակ, որոնց թվում են խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, արտիստներ և այլ անձինք տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից:

 

 

Լիմոնովը Լեռնային Ղարաբաղ է այցելել 2017թ-ի հունիսի սկզբին առանց Ադրբեջանի ԱԳՆ-ին տեղյակ պահելու: Այցի արդյունքում նա «Ազատ մամուլ» ռուսական կայքում «Ղարաբաղյան նոթեր» վերնագրով հոդվածների շարք է հրապարակել, որոնցում հարձակումներ է թույլ տվել Ադրբեջանի հասցեին:


«Մենք ընդհանրապես համեստ երկիր ենք՝ Ռուսաստանը: Փոխարենը գոռանք Ադրբեջանին. «Ռադդ քաշի՛ր: Ռադ եղիր, մենք այս հողերը կնվիրենք անկախ Ղարաբաղին, չէ՞ որ դա նրանց հողն է», մենք ջուր ենք առել բերաններս», – մասնավորապես գրում է Լիմոնովը:

Ռուս քաղաքական գործչի կարծիքով՝ Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Ռուսաստանն «ապրելու է իր համար և ուղղակիորեն Իրան է մեկնելու»:

 

Էդուարդ Լիմոնով: Գրող, ռուս քաղաքական գործիչ: Ապրել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Հրապարակվել է «Խորհրդային Ռուսաստան», «Իզվեստիա» և «Նովի վզգլյադ» թերթերում: «Լիմոնկա» թերթի հիմանդիր և առաջին խմբագիր: 1993թ-ին հիմնել է Ազգային բոլշևիստական կուսակցություն:

 


Կարդալ ավելին JAMnews-ում