13 երկրի քաղաքացիներ կարող են վիզա ձևակերպել երկրի միջազգային օդանավակայաններում " />

Ադրբեջանը պարզեցրել է մուտքի վիզաների ստացման ընթացակարգը

13 երկրի քաղաքացիներ կարող են վիզա ձևակերպել երկրի միջազգային օդանավակայաններում

13 երկրի քաղաքացիներ մայիսի կեսերից կարող են Ադրբեջանի մուտքի վիզաներ ձևակերպել երկրի միջազգային օդանավակայաններում ASAN էլեկտրոնային համակարգի միջոցով, այլ ոչ թե ԱԳՆ հյուպատոսական բաժնում, ինչպես նախկինում էր:

ASAN ծառայությունը (ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «պարզ») ստեղծվել է 2012թին «լրացուցիչ ծախսերի և քաղաքացիների ժամանակի կորստի կրճատման, էթիկայի կանոնների պահպանման և նրանց հետ սիրալիր շփման, պրոֆեսիոնալ մակարդակի, թափանցիկության, պետական մարմինների հանդեպ վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման, էլեկտրոնային ծառայությունների ավելի լայն օգտագործման նպատակով»:

Իր հինգ տարվա գործունեության ընթացքում ծառայությունը գրավել է Ադրբեջանի քաղաքացիներից շատերի վստահությունը 

Պարզեցված ընթացակարգով երեք ժամվա ընթացքում երկիր մտնելիս վիզա կարող են ստանալ Բահրեյնի, Իսրայելի, Մալայզիայի, Օմանի, Ճապոնիայի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Թուրքիայի, Քուվեյթի, ԱՄԷ քաղաքացիներն, ինչպես նաև այդ երկրներում բնակվող, սակայն քաղաքացիություն չունեցող անձինք:

Հատկանշական է, որ այդ երկրների ցանկում չկա Ադրբեջանի անմիջական հարևան Իրանը: Չնայած որ 2012թ-ից Իրանը չեղարկել է վիզաներն Ադրբեջանի քաղաքացիների համար, Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում պարզեցնել վիզային ռեժիմը հարավային հարևանի հետ: Շատ հարցեր է առաջացնում նաև Ադրբեջանի մուտքի վիզայի առկայությունը բարեկամական Թուրքիայի քաղաքացիների համար:

Ավելի քան 100 երկրի քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, կարող են պարզեցված կարգով վիզա ձևակերպել ASAN Viza էլեկտրոնային համակարգի միջոցով 3 օրվա ընթացքում: Այդ վիզան, որի արժեքը 20 դոլար է (մոտ 34 մանաթ), թույլ է տալիս Ադրբեջանի տարածքում գտնվել 30 օր:

Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է գործում:

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը կարծում է, որ այդ նորամուծությունը կնպաստի Ադրբեջանում զբոսաշրջության աճին:


Կարդալ ավելին JAMnews-ում