Լեո Մեսիի երկրպագուները հիասթափված են, սակայն շատ երկրպագուներ ֆեդերացիայի որոշումը ճիշտ են համարում " />

Ադրբեջանը հրաժարվել է Արգենտինայի հետ ֆուտբոլի ընկերական խաղից

Լեո Մեսիի երկրպագուները հիասթափված են, սակայն շատ երկրպագուներ ֆեդերացիայի որոշումը ճիշտ են համարում

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) մերժել է Բաքվում երկու հավաքականների միջև ֆուտբոլի ընկերական խաղ անցկացնելու առաջարկը:

Արգենտինայի հավաքականի գործակալները ցանկություն են հայտնել Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ ևս մեկ ընկերական խաղ անցկացնել, որը նշանակվել էր նոյեմբերի 11-ին, և դիմել է ԱՖՖին իրենց ազգային թիմը Բաքվում ընդունելու առաջարկով:

Սակայն ԱՖՖ ղեկավարությունը որոշել է հրաժարվել այդպիսի խաղ անցկացնելուց: Ըստ ամենայնի, ֆեդերացիան այդ որոշումը կայացրել է աշխարհի կրկնակի չեմպիոնի հետ խաղին նախապատրաստվելու համար քիչ ժամանակի պատճառով:

Բացի այդ, սովորաբար ընկերական խաղերի անցկացման համար այնպիսի թիմերն, ինչպիսին Արգենտինայինն է, լուրջ հոնորար են պահանջում: Օրինակ, 2009թին ադրբեջանական կողմը 700 հազար եվրո վճարեց Իսպանիայի հավաքականի Բաքու գալու համար: Այդ խաղն ավարտվեց Ադրբեջանի հավաքականի լիակատար ջախջախմամբ՝ 0:6 հաշվով:

ԱՖՖն ոչ մի կերպ չի մեկնաբանել մերժման մասին որոշումը: azerisport.com գործակալության մեկնաբանների կարծիքով՝ ԱՖՖում հավանաբար մտածել են նաև Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմք կազմող «Ղարաբաղ» ակումբի ֆուտբոլիստների մասին, որը նոյեմբերին կարևոր խաղեր ունի Եվրոպայի չեմպիոնների լիգայում:

Ֆուտբոլային երկրպագուներն այդ նորությունը տարբեր կերպ ընկալեցին, սակայն մեծամասնությունը ֆեդերացիայի որոշմանն ըմբռնումով մոտեցավ: Ֆեյսբուքյան երկու տիպիկ մեկնաբանություն.

«Դա բացառիկ շանս էր ֆուտբոլասերների համար տեսնել Լիոնել Մեսիի կենդանի խաղը: Ափսոս, որ ԱՖՖն վերջին հերթին է մտածում երկրպագուների շահերի մասին»:

«Վճարելը, որպեսզի քեզ 5-7 գոլ խփեն, մազոխիզմի տեսակ է»: 


Կարդալ ավելին JAMnews-ում