Երկրորդ տեղում է Ռուսաստանի հավաքականը՝ նույն միավորներով" />

Ադրբեջանը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

Երկրորդ տեղում է Ռուսաստանի հավաքականը՝ նույն միավորներով

Լուսանկարը՝ «Ազերթաջ» գործակալության

Ադրբեջանցի շախմատիստները հաղթել են Եվրոպայի թիմային առաջնությունում, որն անցկացվում էր Հունաստանի Կրետե կղզում:

Ադրբեջանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի թիմի հետ և առաջնությունն ավարտել 14 միավորով:

Ռուսաստանի հավաքականը հաղթել է Գերմանիային և նույնպես հավաքել 14 միավոր:

Լրացուցիչ միավորներով առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանի հավաքականը: Ռուսաստանը երկրորդ տեղում է, Ուկրաինան՝ երրորդ:

Ադրբեջանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաղթող է ճանաչվել ևս երկու անգամ՝ 2009թ. և 2013թ.:


Կարդալ ավելին JAMnews-ում