Մեր դիցաբանության ո՞ր կերպարներից կարելի էր ֆենթեզի-պատմություն ստանալ, և ինչ տեսք ունեն դրանք" />

Ադրբեջանական հրեշները

Մեր դիցաբանության ո՞ր կերպարներից կարելի էր ֆենթեզի-պատմություն ստանալ, և ինչ տեսք ունեն դրանք

Մի անգամ հայտնի ամերիկացի գրող Ջորջ Մատինն ասել է, որ մահվանից հետո դեմ չէ Միջերկիր ընկնել: Նրանց համար, ովքեր տեղյակ չեն. Միջերկիրը կախարդական էակներով բնակեցված հեքիաթային աշխարհ է: Այն հորինել է անգլիացի պրոֆեսոր Ջոն Ռ.Ռ. Թոլքինը վալիական և իռլանդական դիցաբանության հիման վրա:

Այսինքն՝ իրականում ո՛չ «Մատանիների տիրակալը», ո՛չ «Հարի Փոթերը», ոչ «Նարնիայի ժամանակագրությունները», ոչ մի հանրահայտ ֆենթեզի-ստեղծագործություն սկզբից մինչև վերջ հեղինակի գլխում չի ծնվել. այդ ամենը կելտական, վալիական և, մասամբ, աստվածաշնչյան լեգենդների և առասպելների վերամշակում է: Փոխակերպուկներ, վամպիրներ, թզուկներ, խոսող ծառեր. արևմտյան մշակույթը կրկին և կրկին վերակենդանացնում է նույն կերպարները:

Սակայն դա Արևմուտքն է: Իսկ ի՞նչ կարող է առաջարկել Կովկասը: Ի՞նչ չտեսնված գազաններ կան ադրբեջանական առասպելներում:

Աղաչ քիշի, կամ Մեշա ադամ

Բառացի նշանակում է Մարդ-ծառ կամ Մարդ-անտառ: Դա լեռնային անտառների քմահաճ ոգին է, որը մորթիով է պատված և մի փոքր կապիկի է նման: Ի դեպ, շատ գիտնականների կարծիքով, Աղաչ Քիշին «Սառցե մարդու» մասին լեգենդի տեղական տարբերակն է: Սակայն նրա հետ զբոսանքը հազիվ թե հաճելի լինի: Մարդ-ծառից սարսափելի հոտ է գալիս, բացի այդ, նա սիրում է ներխուժել ուրիշների բանջարանոց և մարդկանցից անպետք հագուստ վերցնել (հնում հատուկ նրա համար նույնիսկ հագուստ էին թողնում):

Գուլյաբանի

Եթե կամակոր Աղաչ քիշին կարող է մի թեթև կատակել ձեզ հետ, ապա անապատի չարք Գուլյաբանին իրոք վտանգավոր է: Նա հիմնականում տափաստաններում կամ գերեզմանոցներում է ապրում և սիրում է վախեցնել ուշացած ճամփորդներին:

Գուլյաբանին մարդու տեսք ունի, պատված է մուգ մորթիով, դեպի դուրս թեքված ոտնաթաթեր ունի: Կարող է մարդու ձայնով խոսել և առաջարկել մենամարտել հետը:

Զարմանալի է, սակայն նման վնասակար էակի հետ հանդիպումից անգամ կարելի է օգուտ քաղել: Եթե հանկարծ կարողանաք ասեղ մտցնել նրա հագուստի օձիքը, նա կսկսի ձեզ համար աշխատել: Չնայած որ այստեղ էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ. Գուլյաբանին տիրոջ հրամանները հակառակն է կատարում: Այնպես որ, հաշվի՛ առեք:

Աղաչ քիշի: Գուլյաբանի

Թեփեգյոզ

Այս միաչքանի հսկան հռչակ է վայելում նրանով, որ ցասման պահերին մարդկանց քարանձավ է տանում և ուտում: Եվ, իհարկե, եթե դուք չունեք գառան մորթի, որով կարող եք ծածկվել, որպեսզի հրեշը ձեր հոտը չառնի, և սուր թուր այն հսկայի միակ աչքը մտցնելու համար, ապա հաջողության հասնելու ձեր շանսերը մեծ չեն: Ի դեպ, նա այնքան էլ խելացի չէ, դա հեշտացնում է խնդիրը:

Դիվ

Թեփեգյոզի մյուս եղբայրները դիվերը կամ դևերն են: Դրանք հսկայական հասակ ունեն և օժտված են կախարդական ուժով: Նրանց գլխներին փոքր կոտոշներ կան, սակայն ժուժկալությամբ աչքի չեն ընկնում: Հսկաները շատ են սիրում կանանց և հաճախ են իրենց քարանձավ տանում գեղեցիկ երիտասարդ աղջիկների:

Թեփեգյոզ. Դիվ

Ջիներ

Ադրբեջանաան կախարդական աշխարհում վտանգավոր են ոչ միայն քարանձավները, այլ նաև ծառերը: Օրինակ, չի կարելի ծառի տակ նստել կամ քնել մթնշաղից հետո: Դրանով դուք կարող եք զայրացնել ծառի «տիրոջը»: Ի դեպ, այդտեղ են հավաքվում չար անտառային ոգիները:

Հատկապես չի կարելի քնել ընկույզի կամ թզի ծառի տակ: Քանի որ դրանց վրա ջիներ են ապրում: Սակայն ոչ թե լամպից դուրս եկող ջիներ, այլ մանր ու չար արարածներ: Նրանք մնացածներից ավելի «մոտ են» ժողովրդին, և դուք հաստատ դրանց տեսել եք: Եթե ծառերի արանքում ինչ-որ մուգ բան է երևացել, ուրեմ նդրանք ջիներն են որ կան: Թե ինչպիսի տեսք ունեն նրանք, ոչ ոք հստակ չգիտի, նրանք չեն սիրում մարդու աչքին երևալ:

Փերի

Պետք է, չէ՞, կնոջ մի կերպար լինի այս տղամարդկային միջավայրում: Փերին գեղեցիկ երիտասարդ աղջիկ է, որը հաճախ աղավնու կամ եղնիկի տեսքով է հանդես գալիս: Նման կերպարանքով ջրհորի մոտ հայտնվելով՝ փերին իր վրայից գցում է «կենդանու» կաշին և գնում լողանալու: Եթե կաշին գողանաս, տարրական շանտաժի միջոցով կարող ես փերրիին համոզել կախարդական մի բան անել:

Ընդհանուր առմամբ, փերիները բարության մարմնավորում են և կարող են չարքերի հետ մենամարտի բռնվել: Նրանք մարդկանց համար վտանգավոր չեն, և կարելի է անգամ ամուսնանալ փերու հետ, սակայն ոչ մի դեպքում չի կարելի նրանց նեղացնել, քանի որ նեղացած փերին անբնական աղետներ կարող է առաջացնել:

Ջիներ. Փերի

Այսպիսով, ինքներդ դատեք, թե այս արարածներից որոնք են հարմար էկզոտիկ ֆենթեզի-պատմության համար: Կարող ենք կիսվել:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում