Գլխավոր դատախազության համապատասխան հետաքննությունը «Ռեալն» ընդդիմության վրա ճնշում է համարում" />

Ադրբեջանական ընդդիմադիր «Ռեալ» շարժումը հերքում է իրանական գումարներ ստանալու մեղադրանքները

Գլխավոր դատախազության համապատասխան հետաքննությունը «Ռեալն» ընդդիմության վրա ճնշում է համարում

«Հանրապետական այլընտրանք» ադրբեջանական ընդդիմադիր շարժումը, որը հայտնի է «Ռեալ» անվամբ, կտրականապես հերքում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մեղադրանքներն ու Իրանից ինչ-որ ֆինանսներ ստանալը: Շարժման առաջնորդները «Ռեալի» դեմ սկսած հետաքննությունը նրա վրա ճնշում են անվանում:

«Ռեալի» վարկածով, իրադարձությունների հաջորդականությունը հետևյալն է:

Հունվարի 19-ին ընդդիմադիր շարժման գրասենյակում Ադրբեջանում Իրանի դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպում է տեղի ունեցել:

Այդ այցից 6 օր անց առցանց haqqın.az և virtualaz.org պորտալները լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի հոդվածը հրապարակեցին, որում նա «Ռեալ» շարժմանը մեղադրեց Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և նրանցից նյութական աջակցություն ստանալու համար:

Հունվարի 28-ին Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը «Թուրան» տեղեկատվական գործակալությանը հաստատել է այդ գործով «լուրջ հետաքննություն» սկսելը:

«Ռեալ» շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին Ֆեյսբուքի իր էջում այդ մեղադրանքները «հիմարություն և աբսուրդ» է անվանել:

«Սա «Ռեալի» վրա ճնշում գործադրելու հերթական փորձն է՝ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսների օգտգարծմամբ: Մեր կազմակերպությունն ամբողջությամբ թափանցիկ է: Նախկինում մեր գրասենյակում դիվանագետներ են եղել ավելի քան 20 երկրներից: Իրանցի դիվանագետը նրանցից մեկն էր, հանդիպման նախաձեռնությունը նրանն էր: Հանդիպման քննարկված հարցերը վերաբերում էին երկկողմանի հարաբերություններին, Իրանում էթնիկ ադրբեջանցիների իրավունքների խախտման խնդիրներին, Թեհրանի կողմից Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների պահպանմանը», – գրել է Ջաֆարլին:

«Ռեալ» շարժման գրասենյակ Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղարի այցի մասին տեղեկատվությունը տեղադրվել է շարժման կայքում և հասանելի է բոլորին:

  • «Ռեալ» շարժումը ստեղծվել է 2009թ-ի մարտի 18-ին Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին հանրաքվեի նախօրեին: Հետագայում շարժումը հայտարարել է քաղաքական կուսակցության վերածվելու մտադրության մասին:
  • «Ռեալ» շարժման նախագահ Իլգար Մամեդովը 2013թ-ի փետրվարին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ադրբեջանական Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման համար:
  • 2014թ-ի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեդովի գործով դատավճիռը քաղաքականապես մոտիվացված է ճանաչել և Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է նրան 22 հազար եվրո փոխհատուցում վճարել: Սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչ այժմ անտեսում են այդ որոշումը:

shahin_ilgar

Իլգար Մամեդովը


Կարդալ ավելին JAMnews-ում