Տիեզերք է ուղարկվել գրեթե 192 մլն դոլար " />

Ադրբեջանական երրորդ արբանյակը տիեզերքում․ հաղթանա՞կ, թե՞ շռայլություն

Տիեզերք է ուղարկվել գրեթե 192 մլն դոլար

Ադրբեջանական հերթական Azerspace-2 հեռուստահեռահաղորդակցային արբանյակը տիեզերք է ուղրակվել Կուրուի (ֆրանսիական Գվինեա) տիեզերակայանից։ Սա արդեն ադրբեջանական երրորդ արբանյակն է 2013թ-ին տիեզերք ուղարկված Azerspace-1-ից և ցածրաուղեծրային Azersky արբանյակներից հետո։

Azerspace-2 արբանյակը շահագործվելու է 15 տարի։ Ընդգրկելով Եվրոպայի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Արևադարձային Աֆրիկայի երկրներն, այն թույլ կտա ադրբեջանական արբանյակային Azerkosmos օպերատորին ավելի մեծ աշխարհարգրություն ներառել, ինչպես նաև պահեստային արբանյակ կլինի ուղեծրին Azerspace-1-ի համար։

Նախագիծն Ադրբեջանի վրա նստել է գրեթե 192 միլիոն դոլար։ Նախագիծն իրականացվում է Արտահանման զարգացման կանադական գործակալության (Export Development Canada, EDC) երկարաժամկետ և արտոնյալ վարկայի գծի հաշվին։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ժողովրդին և պատմել արբանյակներից օգտվելու դրական և շահավետ կողմերի մասին․

  • ադրբեջանական հեռուստաալիքները կարող են աշխարհին ներկայացնել իրենց հաղորդումները,
  • կխորանա միջազգային համագործակցությունը տիեզերական արդյունաբերության ոլորտում,
  • հնարավոր կլինի հետևել իրադարձություններին ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ աշխարհի ցանկացած կետից,
  • նոր արբանյակը կուժեղացնի ռազմական ներուժը և այլն։

«Azerspace-2 հեռուստահեռահաղորդակցային արբանյակն ուղեծիր դուրս բերելը մեր հերթական պատմական հաղթանակն է։ Ադրբեջանն այսուհետ նույնպես կընթանա միայն հաղթանակների և հաջողությունների ճանապարհով», – ամփոփել է նախագահը։

Սոցցանցերում ինչպես հասարակ օգտատերերն, այնպես էլ մասնագետներն ակտիվորեն քննարկում են հարցի ֆինանսական մասը։

Մասնավորապես, տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին դրան թերահավատորեն է վերաբերվում։ Նա հաշվել է, որ յուրաքանչյուր արբանյակի շինարարության ծախսերից բացի, դրանց սպասարկումը տարեկան 5-10 մլն մանաթ ($3-6 մլն) գումար է պահանջում։ Ընդ որում, առաջին արբանյակը տարեկան ընդամենը 10 մլն մանաթ եկամուտ է բերում, իսկ առավելագույնը 15 տարուց այն անպետք կլինի։

«Եթե այդ արբանյակները ռազմական գործառույթ կատարեին, դեռ կարելի էր հասկանալ։ Իսկ հիմա դրանցից ամենամեծ օգուտն այն է, որ Շեքիում [քաղաք Ադրբեջանի հյուսիսում – հեղ․] 33 հեկտար չօգտագործվող հող է «հայտնաբերվել»։ Շեքիի ցանկացած նախրապանի 100 մանաթ տային, նա Ազերկոսմոսին չօգտագործվող 500 հեկտար ցույց կտար», – գրում է տնտեսագետը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում