Դրանք կարող են մասնավոր դասեր տալ և վաճառել իրենց արտադրանքը" />

Ադրբեջանական դպրոցներին պատրաստվում են թույլ տալ ձեռնարկատիրությամբ զբաղվել

Դրանք կարող են մասնավոր դասեր տալ և վաճառել իրենց արտադրանքը

Ադրբեջանական միջնակարգ դպրոցները կարող են ոչ միայն փող ստանալ բյուջեից, ինչպես նախկինում էր, այլ նաև ինքնուրույն գումար վաստակել ձեռնարկատիրության հաշվին։ Դա է նախատեսում «Հանրակրթության մասին» նոր օրինագծի 31-րդ հոդվածը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից։

Ձեռնարկատիրությունն այս պարագայում ենթադրում է․

  • վճարովի դասեր,
  • վարձակալություն,
  • օժանդակ տնտեսություների արտադրանքի վաճառք,
  • աշակերտների ձեռքի աշխատանքները։

• Սեքս-սկանդալներն ադրբեջանական դպրոցներում

• Ինչո՞ւ են Ադրբեջանում հինգ տարեկան երեխաներին ստիպում դպրոց գնալ

Թե ձեռնարկատիրության ինչ տեսակներով կարող է զբաղվել յուրաքանչյուր դպրոց, կորոշեն տեղի գործադիր իշխանությունները։ Սակայն որպես առաջնահերթություն պետք է լինի ուսումնական գործընթացը։

Այդ ճանապարհով ստացված եկամուտը պետք է ուղղված լինի «կրթության զագացմանն ու աշխատակիցների սոցիալական պաշտպանությանն», ասվում է օրինագծում։ Այսինքն՝ վաստակած գումարները պետք է դպրոցներին օգնեն հոգալ որոշակի ծախսեր՝ չսպասելով պետության կամ ծնողների օգնությանը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում