Ինքնաթիռները թռչելու են շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին " />

«Ադրբեջանական ավիաուղիները» Լենքորանից Մոսկվա կանոնավոր չվերթներ կիրականացնեն

Ինքնաթիռները թռչելու են շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին

Լենքորանի օդանավակայանը: Լուսանկարը՝ քաղաքի պաշտոնական կայքից

Ադրբեջանական AZAL պետական ավիաընկերությունը հունիսի 8-ից ուղիղ չվերթներ է բացում Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորանից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, հաղորդում է պետական ավիաընկերության պաշտոնական կայքը:

Չվերթներն իրականացվելու են շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին, Airbus A320 ինքնաթիռներով:

Մեկնումը «Վնուկովո» (VKO) միջազգային օդանավակայանից է տեղական ժամով ժամը 10:00-ին, ժամանումը Լենքորանի միջազգային օդանավակայան (LKK)՝ ժամը 14:10-ին: Հակառակ ուղղությամբ ինքնաթիռները Լենքորանից կմեկնեն 15:40-ին և Մոսկվա կժամանեն տեղական ժամով 17:50-ին:

Ամառվա սեզոնին ռուսական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ գործընկերային ծրագրերի շրջանակում AZAL-ի կողմից չվերթներ կիրականացվեն Ադրբեջանի այլ քաղաքներից ևս՝ Գյանջայից (ապրիլի13-ից) և Գաբալայից (հունիսի 4-ից): Այդ շրջաններից AZAL-ը նախկինում էլ էր չվերթներ իրականացնում, սակայն Լենքորանից մինչ այդ միայն ռուսական մասնավոր ընկերությունների չարտերային չվերթներ էին իրականացվում և բավականին հազվադեպ: ԼենքորանՄոսկվա ավիատոմսն ավելի էժան կլինի, քան ՄոսկվաԲաքուն, քանի որ այնտեղ օդանավակայանի տուրքերը շատ ավելի ցածր են:

Բացի այդ, Գյանջայից Մոսկվա ուղիղ չվերթներ իրականացնում է նաև առաջին ազգային լոուքասթեր Buta Airways-ը:

Լենքորանն Ադրբեջանի՝ բնակչությամբ յոթերորդ քաղաքն է (մոտ 50 հազար): Գտնվում է երկրի հարավարևելքում: Մինչև Ռուսաստանին Ադրբեջանի միացումը եղել է Թալիշի խանության կենտրոնը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում