Հասարակությունում ասում են, որ տեղի է ունենում նախագահի իշխանության փոխանցում առաջին տիկնոջը՝ երկրի փոխնախագահին " />

Ադբեջանի խորհրդարանը որոշել է ինքնալուծարվել

Հասարակությունում ասում են, որ տեղի է ունենում նախագահի իշխանության փոխանցում առաջին տիկնոջը՝ երկրի փոխնախագահին

Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ի նիստին ձայների մեծամասնությամբ ինքնալուծարվելու որոշում է կայացրել։ Պատգամավորները քվեարկել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին և նախագահին դիմել այս երկու որոշումները հաստատելու խնդրանքով։

• Կցրեն Ադրբեջանի խորհրդարանը, թե ոչ, պարզ կլինի դեկտեմբերի 2-ին

Խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ էր հանդես եկել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում։

Պաշտոնական վարկածը հետևյալն է․ ներկայիս պատգամավորները չեն համապատասխանում նախագահի քաղաքականությանն ու անցկացվող բարեփոխումներին։

Ըստ ոչ պաշտոնական վարկածների, սա նախագահ Իլհամ Ալիևից նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, իշխանությունը փոխանցելու փուլերից մեկն է, որն այժմ զբաղեցնում է առաջին փոխնախագահի պաշտոնը։

Նոր խորհրդարան Ադրբեջանում նախատեսվում է ընտրել 2020 թ-ի նոյեմբերին։

Ընդդիմության մի մասն արդեն պատրաստվում է արտահերթ ընտրություններին, իսկ մի մասը մտադիր է բոյկոտել դրանք։

Մանրամասներ Ադրբեջանի խորհրդարանը ցրելու վարկածների և հասարակության արձագանքի մասին 

Լուսանկարը՝ Reuters


Կարդալ ավելին JAMnews-ում