Մեկնաբանություն. ընտանիքը, հնարավոր է, պետության կողմից ստեղծված արհեստական ինստիտուտ է" />

Աբորտներ. արգելե՞լ, թե՞ թույլատրել: Երկու գլոբալ միտում

Մեկնաբանություն. ընտանիքը, հնարավոր է, պետության կողմից ստեղծված արհեստական ինստիտուտ է

Անկասկած, շատերը կարող են կարոտով հիշել այն ժամանակները, երբ տղամարդու միջին աշխատավարձը հերիքում էր ընտանիք պահելուն: Սակայն դա չի աշխատում ժամանակակից աշխարհում, որտեղ կանայք ուզում են և կարող են լինել աշխատաշուկայի իրավահավասար մասնակիցներ, այլ ոչ միայն տնային տնտեսուհիներ, կարծում է The New Republicի հեղինակը:

Այս միտումը վերջին ժամանակներս հայտնվել է Իռլանդիայում և ԱՄՆ-ում աբորտների առնչությամբ:

Իռլանդիա

Իռլանդիայում աբորտների արգելքի չեղարկման վերաբերյալ վերջերս հանրաքվե է կայացել: Իռլանդացիների 66 տոկոսը քվեարկել է արգելքի չեղարկման օգտին: Այսպիսով, 1983թ-ից ի վեր առաջին անգամ Իռլանդիայում կթույլատրվեն աբորտները:

Ավելի վաղ այն արգելում էր երկրի սահմանադրությունում արված լրացումը, որը պնդում էր մոր և սաղմի կյանքի հավասար իրավունքները: Աբորտի համար հիմք կարող էր լինել միայն երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը: Ոչ բռնաբարությունը, ոչ արյունապղծությունը նման հիմք չէին կարող լինել:

1992թ-ից իռլանդացի կանանց թույլ տվեցին երկրից դուրս գալ՝ աբորտ անելու: Այս ընթացքում մի քանի տասնյակ հազար կանայք օգտվեցին այդ հնարավորությունից և աբորտներ արեցին Իռլանդիայից դուրս:

Իռլանդիայում հանրաքվեի ավարտից հետո իսկական տոն էր: Հազարավոր կանայք էին դուրս եկել երկրի փողոցներ, նրանցից շատերը երջանկությունից լալիս էին: 35 տարվա արգելքից հետո նրանք վերջապես ստացել էին հղիությունն ընդհատելու իրավունք:

ԱՄՆ

Իր նախընտրական արշավի հենց սկզբից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ հայտարարություններ էր անում, որոնցից պարզ էր դառնում, որ նա աբորտներին դեմ է: Իր պաշտոնին անցնելուց հետո նա հաստատեց դա: Օրինակ, Թրամփը հրաման ստորագրեց, որն արգելում է աբորտների թեմայով կանանց խորհրդատվություն տրամադրող արտասահմանյան կազմակերպությունների ֆինանսավորումը: Նա նաև փոխնախագահի պաշտոնում նշանակեց Մայք Փենսին, որն աբորտների ամենաակտիվ հակառակորդներից է:

Կանանց պայքարը շարունակվում է

Երկու երևույթն էլ՝ իռլանդական օրենսդրության ազատականացումն ու ԱՄՆ քաղաքականության խստացումն աբորտների վերաբերյալ, ցուցադրում են այն, որ ընտանիքն արհեստական ինստիտուտ է, որը ստեղծվել և կարգավորվում է պետության կողմից:

Օրինակ, Իռլանդիայի սահմանադրությունում դեռևս աբորտներն արգելելուց առաջ գրանցված էր կանանց և տղամարդկանց միջև անհավասարությունը: Իռլանդական սահմանադրությունում ասված է. «Պետությունը ձգտում է հասնել նրան, որ մայրերն աշխատանքի տեղավորվելու տնտեսական անհրաժեշտություն չունենան և չանտեսեն ընտանեկան իրենց պարտականությունները»:

Նույն կերպ ԱՄՆ օրենսդրությունում միշտ ենթադրվում էր, որ «կատարյալ ընտանիքում» կինը կատարում է տան պարտականությունները, մինչ տղամարդը փող է վաստակում: Այդպես հայտնվեց «ընտանեկան եկամուտ» հասկացությունը՝ տղամարդու վաստակը, որն, ըստ էության, պետք է հերիքեր ընտանիքն ու երեխաներին պահելուն:

21-րդ դարում, կարծում է The New Republic-ի հեղինակը, ընտանիքի ինստիտուտի և հասարակությունում կնոջ դերի հանդեպ նման մոտեցումը դատապարտված է: Իռլանդիայում անցկացված հանրաքվեի հաջողությունն ու ԱՄՆ-ում պահպանողական հայացքների դեմ ծավալվող պայքարը վկայում են հենց այդ մասին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ” order_by=”title” order=”ASC” none_text=”None found”]

Կարդալ ավելին JAMnews-ում