Ըստ «Դատական իշխանության մասին» նոր օրենքի, պետք է բոլոր դատական նիստերի ադիո- և տեսաձայնագրություն կատարվի, սակայն տեխնիկապես դատարանները նորամուծությանը պատրաստ չեն" />

Աբխազիա․ նոյեմբերից դատարանները կարող են դադարեցնել աշխատանքը

Ըստ «Դատական իշխանության մասին» նոր օրենքի, պետք է բոլոր դատական նիստերի ադիո- և տեսաձայնագրություն կատարվի, սակայն տեխնիկապես դատարանները նորամուծությանը պատրաստ չեն

Առանց աուդիո- և տեսաձայնագրության դատական նիստերին ընդունված որոշումը ցանկացած գործով կարող է չեղարկվել։

Դատական գործընթացի կազմակերպման նոր կանոններն ընդունվել են դեռ 2016թ-ին, սակայն ուժի մեջ պետք է մտնեին 2019թ-ի հուլիսի 1-ին։ Երեք տարվա տարկետումը տրամադրվել էր դատարաններն անրաժեշտ տեխնիկական սարքավորումներով հագեցնելու համար։

Սակայն երբ ժամկետը լրացավ, պարզվեց, որ տեխնիկայով դատարանները հագեցնելու համար փողը չի հերիքում։ Գերագույն դատարանը համարեց, որ իրեն անհրաժեշտ կլինի 40 մլն ռուբլի [շուրջ $660 հազար]։ Սակայն ֆինանսների նախարարությունն իր հաշվարկներն ունի։ Այնտեղ որոշել են, որ վեց միլիոնն էլ է բավարար [շուրջ $100 հազ․], քանի որ, ըստ նախարարության, Գերագույն դատարանի պատվիրած սարքավորման շուկայական արժեքը չափազանցված է։

Արժեքի չափազանցման մասին կշտամբանքին Գերագույն դատարանը պատասխանել է, որ ֆինանսների նախարարությունը սխալ է հաշվարկել սարքավորման արժեքը, քանի որ նախարարության առաջարկած տեխնիկան չի համապատասխանում դատական գործընթացի աուդիո- և տեսաձայնգրության չափանիշներին։

Գումարի համաձայնեցման և դատարանների հետագա տեխնիկական վերազինման համար խորհրդարանի պատգամավորները նոր ժամկետ էին սահմանել՝ մինչև նոյեմբերի 1-ը։

Սակայն այդ ժամկետի մեջ նույնպես չհաջողվեց տեղավորվել։ 

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում