Սովորական կենսաթոշակը 9 դոլար է, հատուկ «քաղաքականը»՝ 900 դոլար" />

Աբխազիայում սկանդալ է քաղաքական գործիչների կենսաթոշակներն ավելացնելու շուրջ

Սովորական կենսաթոշակը 9 դոլար է, հատուկ «քաղաքականը»՝ 900 դոլար

Աբխազիայի հանրային պալատի խորհուրդը դիմել է նախագահ Ռաուլ Հաջիմբային պատմական առաջին գումարման խորհրդարանի պատգամավորներին 50 հազար ռուբլի (գրեթե $900) անհատական կենսաթոշակ տրամադրելու խնդրանքով:

Աբխազիայում սովորական կենսաթոշակային տարիքը կազմում է 500 ռուբլի (մոտ $9):

Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմի հաշմանդամները 10 հազար ռուբլի (մոտ $180) կենսաթոշակ են ստանում, «Աբխազիայի հերոս» կարգավիճակ ունեցողների կենսաթոշակը կազմում է 6500 ռուբլի (մոտ $115):

Այն ազգանունների ցուցակում, որոնք հավակնում են անհատական կենսաթոշակի, շատ են կարևոր քաղաքական անձինք, այդ թվում՝ գործող: Մասնավորապես, այդ ցուցակում է նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը, նախկին արտգործնախարար Սերգեյ Շամբան, խորհրդարանի ներկայիս խոսնակ Վալերի Կվարչիան և երկու նախկին խոսնակներ Սոկրատ Ջինջոլիան և Վալերի Բգանբան:

Ընդհանուր 18 նախկին պատգամավորներ են, և եթե որոշում կայացվի անհատական կենսաթոշակների մասին, դրանք բյուջեի վրա ամսական 900 հազար ռուբլի (մոտ 16 հազար դոլար) կնստեն:

Հանրային պալատի այս նախաձեռնությունը հասարակության կողմից ծայրահեղ բացասաբար է ընկալվել, չնայած այն բանին, որ խորհրդարանի առաջին կազմը, որը գործում էր 1991-1996թթ-ին ժողովրդի շրջանում հայտնի է որպես «ոսկե»:

Սոցցանցերը լի են վրդովված մեկնաբանություններով: Մի քանի օրինակ բերենք.

«Երբ պետության բյուջեն նման է փոթորկից տուժածի, ամբողջությամբ անցքերի մեջ է, պալատը հնարավոր է համարում ամսական 900 հազար ռուբլի անհատական կենսաթոշակ առաջարկել բավականին ապահովված մարդկանց: Չէ՞ որ վերջին հացը չեն ուտում: Ամոթ է»:

«Այնպիսի տպավորություն է, որ դա ընդամենը սադրանք է: Մի՞թե հեղինակները չեն մտածել, թե ինչպիսին է լինելու ժողովրդի արձագանքն՝ անկախ քաղաքական հայացքներից: Նախորդ խորհրդարանն իրեն արդեն լավ կենսաթոշակներով ապահովել է:Մի՞թե դա քիչ է: Պարզապես խնջույք է ժանտախտի ժամանակ»:

«Այժմ այդ խորհրդարանն անվանելու են կրկնակի ոսկե: Որքա՞ն դեղորայք այդ գումարով կարելի է գնել պատերազմի հաշմանդամներին կամ նրանց բուժման ուղարկել»:

«Նման աշխատավարձ չունի անգամ նախագահը: Ցուցակում իհարկե վաստակավոր մարդիկ կան, սակայն կենսաթոշակային ֆոնդի համար գումարն աստղաբաշխական է»:

«Նրանք այնպես են բարելավել իրենց քաղաքացիների կյանքը, որ պետք է նրանց 50 հազար կենսաթոշակ վճարել այն դեպքում, երբ ծերերը 500 ռուբլի են ստանում: Սիրում են իրենց պատգամավորները»:

«Ոսկե» խորհրդարանի պատգամավորներից այդ նախաձեռնությանը դեռևս արձագանքել են միայն երկուսը՝ նախկին նախագահ, ներկայիս առաջատար ընդդիմադիր Ալեքսանդր Անկվաբն ու Ռաուլ Հաջիմբայի ներկայիս խորհրդական Վլադիմիր Զանտարիան:

Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ չնայած առաջին խորհրդարանի պատգամավորների վաստակը «ակնհայտ է», ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանները թույլ չեն տալիս անհատական կենսաթոշակներ նշանակել առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներին, այդ թվում՝ իրեն:

«Խորհրդարանի առաջին գումարման իմ գործընկերներից ոմանք այսօր դժվար ժամանակներ են ապրում, առողջական խնդիրներ ունեն: Ես կարծում եմ, որ այդ հարցերը պետք է անհատապես լուծել որպես բացառություն: Սակայն ոչ ըստ ցուցակի», – ասել է Անկվաբը:

Վլադիմիր Զանտարիան անհատական կենսաթոշակների գաղափարը

«ժամանակավրեպ» է անվանել:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան, որին էլ դիմել է Հանրային պալատը, իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ դեռևս չի արտահայտել:

 Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում