Պատճառը համացանցի անանուն էջերի ճնշող ազդեցությունը, զրպարտության և վիրավորանքների հոսքերն են " />

Աբխազիայում, հնարավոր է, արգելեն սոցցանցերը

Պատճառը համացանցի անանուն էջերի ճնշող ազդեցությունը, զրպարտության և վիրավորանքների հոսքերն են

Ֆեյսբուքի աբխազական սեգմենտը սրընթաց կերպով լցվել է անանուն օգտատերերով 2014թ-ի մայիսի քաղաքական իրադարձություններից հետո: Անանուն էջերն ավելի շատ «խմբերում» են միավորվում, որոնցում հիմնականում կոշտ քննադատվում է իշխանությունների քաղաքականությունը, սակայն խոսքն այդ մասին չէ, այլ այն, որ հորինված անունների տակ մարդիկ չեն խորշում արտահայտվելուց և սպառնալիքներից:

2014 թվականի մայիսի 27-ին աբխազական ընդդիմությունը Սուխումում ցույց անցկացրեց և պահանջեց նախագահի և կառավարության հրաժարականը:

Ցուցարարները շղթայել էին կառավարական շենքերը, վերահսկողություն սահմանել

նախագահի վարչակազմի հանդեպ և հայտարարել, որ իրենց ձեռքն են վերցնում

հանրապետության ժամանակավոր կառավարումը: 2014թ-ի հունիսի 1-ին Ալեքսանդր

Անկվաբը, դիմելով ժողովրդին, հայտարարեց, որ հրաժարական է տալիս Աբխազիայի

նախագահի պաշտոնից: Վեցերորդ նախագահական ընտրություններն Աբխազիայում

անցկացվեցին 2014թ-ի օգոստոսի 24-ին:  Դրանց արդյունքում պետության  ղեկավար  դարձավ  ընդդիմության առաջնորդ և Աբխազիայի ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբան:

Անանուն օգտատերերի հարցն Աբխազիայում բազմաթիվ անգամ է բարձրացվել: Նրանց հրապարակումներից վիրավորված մարդիկ պահանջում էին պարզել օգտատերերի իսկական անձը: Առաջարկներ կային նաև սոցցանցերում ուրիշ անունով գրանցվելն արգելելու միջոցներ գտնելու:

Հիմա, սակայն, խոսքը գնում է հենց սոցցանցերն արգելելու մասին: Այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել միանգամից մի քանի պատգամավոր: Այդ թեման մեկնաբանել է նաև Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան Սուխումի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը:

«Ես վաղուց հարմարվել եմ, որ ինձ ներկայացնում և՛ այսպես, և՛ այնպես: Սակայն երբ դա անում են պետության ղեկավարների հանդեպ, որոնց հետ մենք հարաբերություններ ենք կառուցում, երբ նրանց վիրավորում և նվաստացնում են, դա խայտառակություն է ողջ աբխազ ժողովրդի համար:

Մենք գրեթե առանց սահմանափակումների միմյանց վրա ցեխ ենք նետում, և շատերն ինձ դիմում են սոցցանցերը փակելու խնդրանքով: Որոշում կկայացվի, որը թույլ կտա լուծել հարցը», – ասել է Հաջիմբան:

Այդ հայտարարությունը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում: Նախագահի հետ համաձայն և սոցցանցերն արգելափակելու նրա գաղափարը կտրականապես քննադատող օգտատերերի թիվը գրեթե հավասար է:

«Նախագահ Հաջիմբան տարօրինակ առաջարկ է արել: [Ստացվում է], նա ասել է, որ պետք է փակել սոցցանցերը կամ էլ [մենք] ստիպված կլինենք տներով ման գալ և մարդկանց ծեծել: Իսկ միգուցե ինքնե՞րս ընտրենք՝ Ֆեյսբուքը փակելու կամ ծեծված լինելու համար ստորագրահավաք սկսենք»:

«Իհարկե սոցցանցերը չի կարելի փակել: Իսկ մարդկանց, ովքեր միտումնավոր կերպով ապակողմնորոշում են հասարակությանը, պատասխանատվության ենթարկելը պարզապես անհրաժեշտ է: Այո, դա աշխատանք է, նոր մարտահրավեր, սակայն այն պետք է կատարել»:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում