Այդ շրջանում նման դեպքեր սրանից առաջ էլ են եղել" />

Աբխազիայում խորհրդավոր հանգամանքներում թուրքական ձկնորսական նավի կապիտանի են առևանգել

Այդ շրջանում նման դեպքեր սրանից առաջ էլ են եղել

Աբխազիայում թրիլեր է տեղի ունեցել. թուրքական ձկնորսական նավի կապիտանին առևանգել են խորհրդավոր հանգամանքներում:

Թուրքիայի 49-ամյա քաղաքացի Սելիմ Կայան՝ ձկնորսական նավի կապիտանն, ուրբաթ՝ փետրվարի 9-ին, նստած է եղել Օչամչիրի սրճարաններից մեկում: Երեկոյան ինն անց կեսի կողմերը նա որոշել է հեռանալ և տեղացիներից մեկին խնդրել է իրեն նավահանգիստ հասցնել: Նրանք միասին նստել են տվյալ մարդու BMW մակնիշի մեքենան (նրա անունը միլիցիան չի բարձրաձայնում) և շարժվել են:

Սակայն բառացիորեն մի քանի տասնյակ մետրից նրանց կանգնեցրել են դիմակներով երկու զինված անձինք: Սպառնալով ատրճանակներով՝ նրանք ստիպել են վարորդին դուրս գալ մեքենայից, նստել են մեքենան և կապիտանին տարել անհայտ ուղղությամբ:

Միլիցիան առևանգողներին ողջ գիշեր փնտրել է: Փետրվարի 10-ի առավոտյան հայտնաբերվել է BMW-ն Բեսլախուբա բնակավայրից ոչ հեռու գտնվող ճանապարհին: Մեքենայի դիմապակու վրա գնդակի անցք է հայտնաբերվել, սրահում՝ Մակարովի ատրճանակ և մեկ պարկուճ: Արյան հետքեր չեն գտել:

Քննիչներից ստացված միակ տեղեկատվությունն այն է, որ քրեական գործ է հարուցվել:

Ա

բխազիայում շատերը կատարվածի առթիվ հիշել են նմանատիպ մի խորհրդավոր թրիլեր, որը տեղի է ունեցել մոտ մեկուկես տարի առաջ:

2016թ-ի սեպտեմբերի 29-ին Օչամչիրի շրջանում առևանգվել էր 1957թ-ի ծնված ռուսասատանցի գործարար Վաչագան Պետրոսյանը:

Ըստ միլիաիցիայի ունեցած տեղեկատվության՝ մեքենայի ետևից, որում եղել է Պետրոսյանն ու նրա գործընկերը, հասել է միլիցիայի ավտոմեքենան, որն, ինչպես հետո է պարզվել, կեղծ է եղել: Դրանում գտնվող մարդիկ ճանապարհային միլիցիայի համազգեստով են եղել, որը, սակայն նույնպես կեղծ է եղել:

Նրանք ստիպել են Պետրոսյանին կանգնեցնել մեքենան, նրան ու նրա գործընկերոջը նստեցրել են իրենց մեքենան և տարել Ցագերա գյուղ, որտեղ 1990-ականների վրաց-աբխազական պատերազմի ժամանակներից գրեթե ոչ ոք չի բնակվում: Այնտեղ մյուս ուղևորին, որն, ինչպես պարզվել էր, Օչամչիրի ասֆալտի գործարանի տնօրենն էր, բաց են թողել, իսկ Պետրոսյանին՝ տարել անհայտ ուղղությամբ:

Ընդ որում, և առևանգվածի մեքենան, և այն մեքենան, որով նրան տարել են, այրել են:

Վաչագան Պետրոսյանին մինչև օրս փնտրում են:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում