Ընդդիմության գլխավոր պահանջը 2019 թ-ի սեպտեմբերի նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելն է և նոր ընտրություններ նշանակելը" />

Աբխազիայում ընդդիմության հազարավոր կողմնակիցներ ներխուժել են նախագահական

Ընդդիմության գլխավոր պահանջը 2019 թ-ի սեպտեմբերի նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելն է և նոր ընտրություններ նշանակելը

Ընդդիմության շուրջ հազար կողմնակիցներ հունվարի 9-ին պաշարել են նախագահական պալատն Աբխազիայում, կոտրել շենքի ճակատային մասի դռներն ու ներխուժել ներս։

Posted by Низфа Аршба on ხუთშაბათი, 09 იანვარი, 2020

Այստղ բախումներ են տեղի ունեցել։ Ըստ հաղորդագրությունների՝ նախագահն իր նստավայրում չէր։

Ընդդիմության գլխավոր պահանջը 2019 թ-ի սեպտեմբերի 8-ի նախագահական ընտրությունների արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելն է, երբ նախագահ էր ընտրվել Ռաուլ Հաջիմբան։

Ընդդիմության գլխավոր փաստարկն այն է, որ Հաջիմբան երկրորդ փուլում ավելի շատ ձայն է հավաքել, սակայն, այնուամենայնիվ, միայն ձայների ընդամենը 47 տոկոսն այն դեպքում, երբ ըստ օրենքի, անհրաժեշտ էր բոլոր քվեարկածների 50+1 ձայնը։

Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ նշանակել։ Այս հարցով վերջնական որոշումը պետք է ընդունվեր հունվարի 9-ին Գերագույն դատարանի վճռաբեկ ատյանի նիստում։ Այդ նիստն էլ հենց դարձել է նախագահական պալատի գրոհի հիմնական պատճառը։

Սակայն նիստը չեղարկվել էր այն բանից հետո, երբ դատարանն ընդդիմության պահանջով դատավորներից մեկին՝ Ռոման Կվարչիային, բացարկ էր հայտնել։ Ընդդիմությունը նրան շահագրգռված անձ էր համարել, քանի որ նրա թեկնածությունը մյուս դատավորների թվում առաջարկել էր նախագահը։

Այժմ երկու ամսում պետք է վճռաբեկ ատյանի նոր կազմ ձևավորվի, որից հետո կրկին կդիտարկվի ընդդիմության հայցը նախագահական ընտրությունները չկայացած համարելու և նոր ընտրությունների նշանակման վերաբերյալ։

Ընդդիմադիր «Այթայրա» կուսակցությունը (առաջնորդն ազդեցիկ քաղաքական գործիչ է, Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը) կոչ է արել նախագահ Ռաուլ Հաջիմբային հրաժարական տալ՝ իրավիճակը լիցքաթափելու համար։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում