Ըննդիմությունը կամ ճշմարտությունն է փնտրում, կամ վրեժ է ուզում լուծել" />

Աբխազիայում ամեն դեպքում հեղաշրջում էր

Ըննդիմությունը կամ ճշմարտությունն է փնտրում, կամ վրեժ է ուզում լուծել

«Ամցախարա» ընդդիմադիր կուսակցությունն ու երեք հասարակական կազմակերպություններ՝ «Ափրան», «Աբզանխարան» ու «Կանայք քաղաքականությունում» միասին դիմել են գլխավոր դատախազություն հայցով, որԱբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի 2014թ. հրաժարականը համարում են հեղաշրջում և համապատասխան հետաքննություն են պահանջել:

Ալեքսանդր Անկվաբ՝ Աբխազիայի նախագահը 2011թ. մայիսից մինչև 2014 հունիսը

Խոսքը գնում է 2014թ. մայիսի 27-ի դեպքերի մասին, երբ նախագահական նստավայրի գրոհի վերածված հանրահավաքի հազարավոր մասնակիցների ճնշման ներքո Ալեքսանդր Անկվաբը ստիպված էր թաքնվել Գուդաութում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ 4 օր անց՝ պաշտոնապես հրաժարական տալ:

Ընդդիմությունը 2014-ին էլ էր կատարվածը մեկնաբանում որպես «օրինական իշխանության բռնի տապալում»: Սակայն Ասլան Բժանիան, ով այժմ միասնական ընդդիմության առաջնորդն է, Անկվաբի հեռանալուց հետո իր թեկնածությունն առաջադրեց վաղաժամկետ նախագահական ընտրություններին ու պարտվեց այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբային:

Ասլան Բժանիա, Աբխազիայի միացյալ ընդդիմության առաջնորդ

Հենց այս դրվագն է ներկայիս իշխանությունների գլխավոր փաստարկը, երբ պետական հեղաշրջման մասին ընդդիմության հայտարարությունները անհիմն են անվանվում:

Սակայն Բժանիան այս շաբաթ ընդդիմության առաջնորդների ու Հանրային պալատի ներկայացուցիչների հանդիպմանը նախագահական ընտրություններին իր մասնակցությունը ընդամենը «սխալ» անվանեց ու հաստատեց իրենց պահանջն առ այն, որ պետք է իրավաբանական հիմնավորում տալ 2014թ. Աբխազիայում իշխանության փոփոխությանը:

«Այո, մենք այն ժամանակ հետևեցինք փոխզիջումների քաղաքականությանը: Այսօր ես հանրության առջև ընդունում եմ, որ դա սխալ էր: Պետք չէր 2014թ. ընտրություններին գնալ: Ես սխալվել եմ, պետք չէր դա անել: Իսկ այժմ թող երկիրը ղեկավարող անձինք նույնպես մեղքի իրենց բաժինն ընդունեն», – հայտարարել է Ասլան Բժանիան:

Ասլան Բժանիայի ու Ասլան Կվիցինիայի հանդիպումը Աբխազիայի հանրային պալատի անդամների հետ

Սոցցանցերում գլխավոր ընդդիմադիրի հայտարարությունը դժգոհություն առաջացրեց: Շատերը հռետորական հարց են տալիս. «Իսկ եթե 2014-ին Բժանիան հաղթեր ընտրություններում, այժմ նույնպես իր մասնակցությունը սխալմունք կանվանե՞ր, թե՞ պարզապես կլռեր»:

• Աբխազիայի ներկայիս ընդդիմության հիմքն են կազմում նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի թիմի նախկին չինովնիկներն ու նրա քաղաքականության կողմնակից ակտիվիստները:

• Ընդդիմության միացյալ բլոկ են կազմել 4 կազմակերպություններ՝ «Ամցախարա» կուսակցությունը, «Ափրա», «Աբզանխարա» ու«Կանայք քաղաքականությունում» հասարակական կազմակերպությունները: Նրանք բոլորը ցանկանում են ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:

• Դրան աջակցում է 18 միավորից բաղկացած Քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Նրանցից ամենախոշորները “Ժողովրդական միասնության ֆորում», «Միցյալ Աբխազիա» կուսակցություններն են և աբխազա-վրացական պատերազմի վետերանների «Արուա» հասարակական կազմակերպությունը:

• Ասլան Բժանիան նախկինում հատուկ ծառայությունների աշխատակից է եղել: 2009-ից մինչև 2014-ի հունիսը ղեկավարել է Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը: 2014թ. վաղաժամկետ նախագահական ընտրություններում նախկին ընդդիմության կողմնակիցների շնորհիվ հավաքել է ձայների 35% ու զբաղեցրել 2-րդ տեղը՝ առաջին փուլում զիջելով հաղթանակը Ռաուլ Հաջիմբային:

• Ալխաս Կվիցինիան աբխազա-վրացական պատերազմի վետերան է: 1999թ.-ից աբխազա-վրացական պատերազմի վետերանների «Ամցախարա» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպության առաջնորդներից է: Մինչ 2014թ. իշխանափոխությունը Սուխումի փոխքաղաքապետն է եղել: 2015թ. «Ամցախարայի» համաժողովին ընտրվել է կուսակցության նախագահ:

• «Ամցախարան» 2012թ. վերաձևավորվել է որպես քաղաքական կուսակցություն: 2005-2014 մայիս այն համարվել է նախագահմետՍ կազմակերպություն:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում