1990-2008թթ-ին Վրաստանում զինված հակամարտությունների հետևանքով իրենց տները ստիպված էր լքել ավելի քան 278 հազար մարդ" />

Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնի տեղահանված 52 հազար ընտանիք մինչև հիմա իր տունը չունի, հաղորդում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը

1990-2008թթ-ին Վրաստանում զինված հակամարտությունների հետևանքով իրենց տները ստիպված էր լքել ավելի քան 278 հազար մարդ

Փախստականների Ծերովանի ավանը, որը գտնվում է Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա և որտեղ փախստականներն ապրում են 2008թ-ից: Լուսանկարը՝ REUTERS/ Դավիթ Մձինարիշվիլի

Վրաստանում փախստականների 52 հազար ընտանիք մինչև այսօր սեփական բնակարան չունի: Դա գրանցված ներքին տեղահանված անձանց 58 տոկոսն է, հաղորդում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը:

Բնակարան է տրամադրվել 35 927 ընտանիքի: Նրանցից 6174-ը 2008թ-ի օգոստոսյան պատերազմի հետևանքով տեղահանվածներն են:

Իր հայտարարությունում օմբուդսմենն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փախստականները տարիներ շարունակ  իրենց սեփականությունից օգտվելու իրավունքի կիրառման սահմանափակումներ ունեն:

«Փախստականների՝ Ցխինվալիի շրջանում մնացած տները հողին են հավասարեցվել: Իսկ Աբխազիայում դրանք «ոչ ոքի» գույք են համարվում և դառնում դե ֆակտո «պետության» սեփականություն:

•    Վրաստանում 1990-2008 թվականներին տեղի ունեցած զինված կոնֆլիկտների հետևանքով բռնի տեղահանվել է 278 հազար 103 քաղաքացի:

Նրանցից 200 հազարը փախստականներ են Աբխազիայից (այդ թվում՝ 40 հազար վրացի Աբխազիայի Գալի շրջանից); 20-30 հազարը՝ Հարավային Օսիայի բնակիչներ են (այդ թվում՝ Ախալգորիի մունիցիպալիտետի մոտ հազար բնակիչ): Այդ շրջաններից մի քանի հազար փախստական է լքել Վրաստանը և ապրում է այլ երկրներում:

•    2018թ-ի օգոստոսի 7-ին լրանում է օգոստոսյան պատերազմի 10 տարին: Դրա ակտիվ փուլի ժամանակ հակամարտության գոտին լքել էր ընդամենը 163 հազար մարդ: Նրանցից 36 հազարը փախչել էին Հյուսիսային Օսիա, նրանց մեծ մասը տուն էր վերադարձել մարտական գործողությունների ավարտից հետո:

127 հազար հիմնականում էթնիկ վրացիներ լքել են Հարավային Օսիան և դրան հարող տարածքները և անցել Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածք: Նրանցից 100 հազարը պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո վերադարձել է տուն, 27 հազարը մինչ այսօր փախստական է:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում