Ընդդիմությունը Ժողովրդական հավաք է հայտարարել" />

Աբխազիայի նախագահը ներում է շնորհել վրացի պարտիզանին և դրա պատճառով կարող է կորցնել իր պաշտոնը

Ընդդիմությունը Ժողովրդական հավաք է հայտարարել

Anaid Gogoryan, JAMnews

Աբխազիայի ընդդիմությունը համաժողովրդական հավաք է հայտարարել, որին պահանջելու է նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը: Պատճառը վրացական պարտիզանական «Անտառային եղբայրներ» ջոկատի առաջնորդներից մեկին՝ Գեորգի Լուկավային, ներում շնորհելու հետ կապված սկանդալային պատմությունն է:

2013թ-ին Լուկավան Աբխազիայում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր մի շարք ծանր հանցագործությունների համար, որոնք կատարվել են պարտիզանական խմբի գործունեության ընթացքում 1990-ականների սկզբին վրաց-աբխազական հակամարտության զինված փուլի ավարտից անմիջապես հետո և մինչև 2000-ականները, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, և «Անտառային եղբայրները» դադարեցին գոյություն ունենալ:

Գեորգի Լուկավային առաջադրված մեղադրանքների թվում էր զինված խմբի ապօրինի ղեկավարումը, մարդկանց և կազմակերպությունների վրա հարձակումները, մարդկանց առևանգումը, 7 աբխազ զինծառայողների առանձնակի դաժանությամբ միտումնավոր սպանությունը նրանց կողմից ծառայողական պարտականություններն իրականացնելիս:

2017թ-ի ամենավերջում՝ դեկտեմբերի 26-ին, Աբխազիայի հասարակությունը մեծ զարմանքով պոստֆակտում իմացավ, որ Գեորգի Լուկավան փոխանցվել է վրացական կողմին և արդեն գտնվում է Թբիլիսիում:

Ամանորից հետո  սոցցանցերում հնչող խիստ քննադատությունը վերածվեց խորհրդարանի առջև փողոցային ցույցի: Շտապ խորհրդարանական հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է հասարակությանը բացատրություն տար, թե ինչու է 20 տարվա ազատազրկման դատապարտված առանձնապես վտանգավոր հանցագործը վաղաժամ ազատ արձակվել:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան ելույթ ունեցավ խորհրդարանում և Լուկավային ներում շնորհելու մասին որոշումը հետևյալ կերպ բացատրեց:

2015թ-ին նա նամակ է ստացել Հարավային Օսիայի նախագահից, որում վերջինս խնդրում էր օգնել բանտարկյալների բարդ փոխանակում իրականացնել. մի քանի վրացիներ, որոնք ժամկետը կրում էին Աբխազիայում, պետք է փոխանակվեին Հարավային Օսիայի մի քանի քաղաքացիների հետ, որոնք գտնվում էին վրացական բանտերում:

«Մենք այն ժամանակ որոշում ընդունեցինք օգնել, և այդ որոշումը բաց կերպով ընդունվեց, ոչ ոք այն չի թաքցրել», – ասաց Ռաուլ Հաջիմբան:

Մոտ մեկ շաբաթ խորհրդարանական հանձնաժողովը դիտարկում էր նախագահի բացատրությունները և ուսումնասիրում գործի այլ հանգամանքները: 2018թ-ի հունվարի 5-ին պատգամավոր Իլյա Գունիան ամբոխի առջև կարդաց հանձնաժողովի վերջնական որոշումը խորհրդարանի շենքի սանդղամուտքից:

Որոշումը երկակի էր:

Մի կողմից, հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ այն իրավասու չէ իրավական գնահատական տալ նախագահի գործողություններին, և դա պետք է անի Սահմանադրական դատարանը: Ճիշտ է, որպեսզի Սահմանադրական դատարանը կարողանա աշխատանքի անցնել, դրա կազմն անհրաժեշտ է համալրել. պետք է ևս մեկ դատավորի նշանակել: Դա խոստացան անել ամենակարճ ժամկետներում:

Մյուս կողմից, խորհրդարանը նախագահ Ռաուլ Հաջիմբային խորհուրդ է տալիս պաշտոնանկ անել նախագահի աշխատակազմի ղեկավար Դաուր Արշբային:

Սակայն խորհրդարանի որոշումը դուր չեկավ ցուցարարներին: Ամբոխը ոչ միայն չցրվեց, այլ նաև ցուցարարների գլխավոր պահանջը դարձավ նախագահ Հաջիմբայի հրաժարականը:

Ռաուլ Հաջիմբան ուզում էր դուրս գալ ցուցարարների մոտ և ուղղակիորեն մարդկանց բացատրել իր գործողությունները: Սակայն նրան ագրեսիվ, սուլոցներով դիմավորեցին, և նա իր թիկնապահների հետ վերադարձավ կառավարության շենք, որը  ողջ պարագծով խիտ շարքով պահպանում էր միլիցիան և հատուկջոկատայինները:

Anaid Gogoryan, JAMnews

Ի սկզբանե ցուցարարներին միացել էր խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Ռաուլ Լոլուան: Նա քննադատեց հանձնաժողովի որոշումը (որն ինքը դրանից առաջ անձամբ ստորագրել էր) և հայտարարեց, որ կառավարության շենքի մոտ անժամկետ ակցիան պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև Հաջիմբան հրաժարական տա:

Սակայն այդ օրը՝ հունվարի հինգին, ավելի ուշ Լոլուան ընդդիմության առաջնորդների հետ միասին խորհրդակցություն անցկացրեց հարևան թաղամասում՝ «Աբխազական ապահովագրական ընկերության» շենքում, և պլանները փոխվեցին:

Ռաուլ Լոլուան վերադարձավ ցուցարարների մոտ գիշերը մեկին և հաղորդեց, որ ընդդիմությունը սկսում է Ժողովրդական հավաք նախապատրաստել, որին պաշտոնապես նախագահ Հաջիմբայի հրաժարականի պահանջ կառաջադրվի: Դրանից հետո փողոցային ցույցը դադարեց:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

На ту же тему

Աբխազիայում դիահերձարան են կողոպտել

Աբխազիայում դիահերձարան են կողոպտել

Գիգա Օթխոզորիայի ընտանիքը դիմել է Ստրասբուրգի դատարան

Գիգա Օթխոզորիայի ընտանիքը դիմել է Ստրասբուրգի դատարան

Զինված հարձակում Երևանում բանկերից մեկի վրա. հափշտակվել է խոշոր գումար

Զինված հարձակում Երևանում բանկերից մեկի վրա. հափշտակվել է խոշոր գումար

Ի՞նչ կլինի, եթե Ղարաբաղը վերադառնա

Ի՞նչ կլինի, եթե Ղարաբաղը վերադառնա

Ինքնագրաքննությունն Ադրբեջանում. լռել հայկական ամեն ինչի մասին

Ինքնագրաքննությունն Ադրբեջանում. լռել հայկական ամեն ինչի մասին

Ծովափնյա կարմա. ի՞նչն է Աբխազիայում հիշվել 2017թ-ին

Ծովափնյա կարմա. ի՞նչն է Աբխազիայում հիշվել 2017թ-ին

Հայաստան-Թուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները

Հայաստան-Թուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները

Հայոց լեզուն Վրաստանում. պետական լեզվի կարգավիճակին «կողմ» և  «դեմ» փաստարկներ

Հայոց լեզուն Վրաստանում. պետական լեզվի կարգավիճակին «կողմ» և «դեմ» փաստարկներ

Հարավային Օսիայում սպանվել է Մարեկ Դուդաևը՝ վրաց-օսական հակամարտության հայտնի մասնակիցներից մեկը

Հարավային Օսիայում սպանվել է Մարեկ Դուդաևը՝ վրաց-օսական հակամարտության հայտնի մասնակիցներից մեկը

Մի քանի ամիս սկանդալային քննարկումներից հետո Աբխազիայում հանցավորության դեմ պայքարի՝ Ռուսաստանի հետ համատեղ կենտրոն է ստեղծվել

Մի քանի ամիս սկանդալային քննարկումներից հետո Աբխազիայում հանցավորության դեմ պայքարի՝ Ռուսաստանի հետ համատեղ կենտրոն է ստեղծվել

Վրաստանի ԱԳՆ-ն քննադատում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը

Վրաստանի ԱԳՆ-ն քննադատում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը

Վրաստանում հակամարտությունների շուրջ բանակցությունների նոր փուլ. ի՞նչ դիրք են բռնել կողմերը

Վրաստանում հակամարտությունների շուրջ բանակցությունների նոր փուլ. ի՞նչ դիրք են բռնել կողմերը


Կարդալ ավելին JAMnews-ում