Ասլան Բժանիան ի սկզբանե ընտրությունների ֆավորիտն էր համարվում, այժմ ընդդիմությունը պահանջում է ընտրությունները հուլիսի 21-ից տեղափոխել աշուն" />

Աբխազիայի խորհրդարանը հաստատել է, որ ընդդիմության առաջնորդին թունավորել են, նախագահական ընտրությունները ձախողման եզրին են

Ասլան Բժանիան ի սկզբանե ընտրությունների ֆավորիտն էր համարվում, այժմ ընդդիմությունը պահանջում է ընտրությունները հուլիսի 21-ից տեղափոխել աշուն

Աբխազական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիային, այնուամենայնիվ, թունավորել են։ Այս մասին միանշանակ խոսում են փորձաքննության արդյունքները, որոնք ներկայացվել են մայիսի 16-ին խորհրդարանի նիստին։

Այս տեղեկությունը բուռն արձագանք է առաջացրել հասարակությունում և առաջատար քաղաքական և հասարակական անձանց աղմկահարույց հայտարարությունները։

Ընդդիմությունը պահանջել է նաև տեղափոխել հուլիսի 21-ին նշանակված նախագահական ընտրություններն ու դրանք աշնանն անցկացնել։

Ասլան Բժանիան Մոսկվայում հիվանդանոցում է, ծանր վիճակում է գտնվում ապրիլի 19-ից։ Նրա մոտ շնչառական խնդիրներ կան, նա չի կարող խոսել։ Նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո այդ նույն հիվանդանոցում են հայտնվել նաև նրա երկու թիկնապահները՝ նույն ախտանիշներով, թեև՝ պակաս ծանր վիճակում։ Թիկնապահներին ստացիոնարից դուրս են գրել, սակայն նրանք շարունակում են բուժումը։ Սակայն ոչ մի կանխատեսում չի արվում, թե երբ հիվանդանոցից կարող է տուն վերադառնալ Բժանիան։

Կարծիք․ ինչո՞ւ Աբխազիայի ոչ մի նոր նախագահ չի կարող որևէ բան դեպի լավը փոխել

Ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիայի անալիզները, որոնք նրա ազգականներն ուղարկել են մյունխենյան լաբորատորիա, վկայում են արյան մեջ մետաղների մեծ չափաբաժնի մասին, մասնավորապես խոսքը սնդիկի և ալյումինի մասին է։ Դրանք չէին կարող հենց այնպես հայտնվել, ասում են բժիշկները։

Հատկանշանակ է նաև այն, որ այդ անալիզներն արվել են արյան մաքրման (պլազմոցիտոֆարեզ) երկու պրոցեդուրայից հետո։ Դա նշանակում է, որ սկզբնական ցուցանիշները կրիտիկականին մոտ էին։

Այսինքն՝ պարզ լեզվով ասած, Ասլան Բժանիային թունավորել են։ Ընդ որում, մոսկովյան կլինիկան, ուր նա շտապ տեղափոխվել է ապրիլի 19-ին, որպես ծանր վիճակի պատճառ էր նշում վիրուսային թոքաբորբը։

Այժմ վճռվում է Բժանիային գերմանական հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը։

Գրեթե բոլոր փորձագետներն այն կարծիքին են, որ Բժանիային թունավորելու միակ շարժառիթն Աբխազիայի նախագահի ընտրությունների մայիսի 21-ին մեկնարկող ընտրարշավին մասնակցելու հնարավորություն չտալու մտադրությունն է եղել։ Բժանիան ֆավորիտներից մեկն էր համարվում։

Աբխազ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչները բաց նամակով դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով անհապաղ քրեական գործ հարուցել և հետաքննել Ասլան Բժանիային և նրա երկու թիկնապահներին թունավորելու հանգամանքները։

Հայտարարությունը ստորագրել են նաև խորհրդարանի նախկին խոսնակ Սոկրատ Ջինջոլիան, նախագահի վարչակազմի նախկին պես Աստամուր Տանիան, Աբխազիայի նախկին փոխնախագահ Միխայիլ Լոգուան, հայտնի հասարակական գործիչներ Լիանա Կվարչելիան և Արդա Ինալ-իպան։

«Ասլան Բժանիան Աբխազիայի ոչ միայն պատգամավոր է, այլ նաև ընդդիմության առաջնորդն ու երկրի նախագահի պաշտոնական թեկնածուն։ Այդ պատճառով էլ այն վարկածը, թե ինչ-որ ուժեր հանցավոր ճանապարհով փորձում են ընտրություններին մասնակցելուց հեռացնել առաջատար քաղաքական գործիչներից մեկին, մանրազնին հետաքննություն է պահանջում», – ասված է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները խորհրդարանին առաջարկում են նաև արտահերթ նիստ հրավիրել և և աբխազիայի հասարակության և բոլոր քաղաքական առաջատար ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը։

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Կարդալ ավելին JAMnews-ում