Հասարակությունը վրդովվում է, սակայն թափառական կենդանիների համար ապաստան ստեղծելու նախաձեռնությամբ ոչ ոք հանդես չի եկել" />

Աբխազիայի Գալի շրջանում ոչնչացնում են թափառական շներին և ասում, որ այլ ելք չկա

Հասարակությունը վրդովվում է, սակայն թափառական կենդանիների համար ապաստան ստեղծելու նախաձեռնությամբ ոչ ոք հանդես չի եկել

Աբխազիայի Գալի շրջանում տեղի ադմինիստրացիան որոշում է կայացրել ոչնչացնել թափառական շներին և այդպես լուծել հսկայական խնդիրը, որը ստեղծում են վայրի դարձած կենդանիների ոհմակները և որոնք սպառնալիք են դարձել մարդկանց և անասունների համար:

Այդ որոշումը հասարակությունում շատերի վրդովմունքն է առաջացրել: Մարդիկ ասում և գրում են, որ շրջանի ադմինիստրացիան ընտրել է թափառական շների խնդրի լուծման ամենահեշտ և բարբարոսական տարբերակը: Հարցը կարելի է այլ կերպ էլ լուծել, օրինակ, կենդանիների համար ապաստաններ բացել:

Գալի շրջանի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Աստամուր Ասլանձիան ասում է, որ տեղի իշխանություններն այդպիսի պլաններ ունեցել են:

«Սակայն դրանց իրականացման համար ժամանակ է պետք, իսկ շները հիմա են մարդկանց վրա հարձակվում, և մենք ստիպված ենք եղել ոչ մարդկային միջոցներ ձեռնարկել», – ասում է նա:

Միայն այս շաբաթվա ընթացքում մարդկանց վրա թափառական շների հաձակման մի քանի դեպք է եղել: Այդ թվում՝ շները 4 երեխայի են կծել:

Թափառական շներին Գալում սկսել են ոչնչացնել նոյեմբերի 18-ին: Իրենց որոշումը քաղաքային իշխանությունները համաձայնեցրել են սանիտարահամաճարակային կայանի և անասնաբուժական ծառայության հետ:

«Մարդիկ չեն կարողանում հանգիստ փողոց դուրս գալ, երեխաները չեն կարող հանգիստ դպրոց գնալ, նույնիսկ մեծերը, երբ, օրինակ, շուկա են գնում, ստիպված են անընդհատ աչալուրջ լինել: Քանի որ շները հարձակվում են», – ասում է Ասլանձիան:

Նա կարծում է, որ, երբ նժարին է, մի կողմից, մարդկանց անվտանգության հարցը, մյուս կողմից, կենդանիների կյանքը, մարդկանց օգտին ընտրությունը կանխորոշված է, և «դա հարկադիր միջոց է»:

Թափառական շների համար ապաստարան ստեղծելու որևէ հակըննդեմ հասարակական նախաձառնությամբ Աբխազիայում դեռևս ոչ ոք հանդես չի եկել:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում