Վրաստանի ԱԳՆ. ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից կարող են օգտվել և՛ Աբխազիայի, և՛ Ցխինվալի շրջանի բնակիչները" />

Աբխազիայի ԱԳՆ. Վրաստանի համար ԵՄ երկրների վիզայի չեղարկումն Աբխազիային չի վերաբերում

Վրաստանի ԱԳՆ. ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից կարող են օգտվել և՛ Աբխազիայի, և՛ Ցխինվալի շրջանի բնակիչները

Եվրամիության մուտքի վիզաների չեղարկումը տարածվում է միայն Վրաստանի քաղաքացիների վրա և չի վերաբերում Աբխազիային,հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ-ն հունվարի 2-ին տարածած իր հաղորդագրությունում:

Աբխազիայի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությանը, որը նշել է, որ «ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից կարող են օգտվել Վրաստանի նաև այն քաղաքացիները, որոնք ապրում են երկրի վերահսկողությունից դուրս տարածքներում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»:

Աբխազիայի ԱԳՆ-ն Ջանելիձեի խոսքերը «Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին Վրաստանի քաղաքական-իրավական տարածություն «ներքաշելու» թբիլիսյան իշխանությունների հերթական անշնորհք փորձ» է անվանել:

«Ակնհայտ է, որ  այսպես կոչված «չեզոք անձնագրերի» գաղափարի լիակատար ձախողումից հետո Վրաստանի իշխանությունները որոշել են Աբխազիայի քաղաքացիների համար նոր խայծ օգտագերծել ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման տեսքով», – ասված է Աբխազիայի ԱԳՆ հայտարարությունում:

Սուխումում կարծում են, որ Թբիլիսիի այս նոր փորձն, ինչպես և նախորդները, կանխավ դատապարտված է ձախողման:

Միաժամանակ Սուխումը Վրաստանի ղեկավարներին կոչ է անում, եթե նրանք անկեղծ անհանգստացած են Աբխազիայի քաղաքացիների տեղաշարժվելու ազատության հարցերով, «հրաժարվել մեր քաղաքացիների միջազգային մեկուսացման քաղաքականությունից, որոնց Թբիլիսիի մեղքով թույլ չեն տալիս ԵՄ երկրներ մուտք գործել»:

Աբխազիայի ԱԳՆ-ն նույնպես դիմում է ԵՄ երկրներին՝ կոչ անելով «հրաժարվել Վրաստանի պոպուլիստական գործողություններին աջակցել» և իրական միջոցներ ձեռնարկել Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների «ապամեկուսացման» ուղղությամբ:

Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն:


Կարդալ ավելին JAMnews-ում