Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-29-ը, ներկայացված են տեսա- և աուդիոհարցազրույցներ 1989-1995 թվականների ողբերգական իրադարձությունների մասնակիցների և ականատեսների հետ" />

Աբխազական հակամարտության միջանցքներում․ Թբիլիսիում բացվել է «հավաքական հիշողության արխիվի» ցուցահանդեսը

Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-29-ը, ներկայացված են տեսա- և աուդիոհարցազրույցներ 1989-1995 թվականների ողբերգական իրադարձությունների մասնակիցների և ականատեսների հետ

Վրաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ փուլերից մեկը ներկայացվել է «Հակամարտության միջանցքներում։ Աբխազիա 1989-1995» անվանումով ցուցահանդեսում, որը բացվել է հոկտեմբերի 3-ին Թբիլիսիի Գրական թանգարանում։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։

«Մենք տեսնում ենք, որ ժամանակն արագ է անցնում, հիշողությունները կորցնում են իրենց ուրվագծերը, և փաստացի ստույգ նյութեր դժվար է լինում հավաքել։ Հենց այդ պատճառով մենք ամեն կերպ աջակցում ենք հակամարտությունների պատմության պահպանմանը և տարատեսակ արխիվների ստեղծմանը», – ասել է Վրատսանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանզենը՝ ցուցահանդեսի բացման իր ելույթում։

• Ֆոտոարխիվ․ վրացական ընտանիքները լքում են Աբխազիան 1992-1993թթ-ի վրաց-աբխազական պատերազմի ժամանակ

«Հավաքական հիշողության արխիվի» մասին

Հինգ տարի առաջ վրացի և աբխազ հետազոտողների խմբերը միջազգային Conciliation Resources и swisspeace կազմակերպությունների աջակցությամբ սկսել են հակամարտությանը վերաբերող նյութերի զանգվածային հավաքագրում։

Այսօրվա դրությամբ զուգահեռ արխիվներում արդեն հավաքվել և համակարգվել է մի քանի հազար ցուցանմուշ, այդ թվում՝ նախկինում անհայտ փաստաթղթեր, մոռացված թերթեր և բացառիկ լուսանկարներ։

Ինչպես հաղորդում են կազմակերպիչները, «Հակամարտության միջանցքներում։ Աբխազիա 1989-1995» ցուցահանդեսը «հավաքական հիշողության արխիվի» մասին հանրային կերպով պատմելու առաջին փորձն է։

Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալ Ալեքսանդրա Քոուլլւ, խոսելով արխիվի կարևորոության մասին, ասել է, որ «ուրիշի տեսակետը և մոտեցումը կատարվող իրադարձություններին հասկանալը, այլ հայացքը պատմական իրադարձություններին շատ հույժ կարևոր է այս դեպքում»։

«Եվ դա չի նաշանակում, որ այա հայացքներն անհրաժեշտ է տարանջատել»,  ասել է Ալեքսանդրա Քոուլլւ։

1989-1995 թվականների դրաման

1989-1995 թվականներն ամենադրամատիկն էին Վրաստանի նորագույն պատմության մեջ։ Այն տարիներին միանգամից մի քանի իրադարձություն էր տեղի ունեցել, որոնք տասնամյակներ շարունակ կանխորոշեցին Վրաստանի ճակատագիրը։

1992-1993թթ-ի վրաց-աբխազական զինված հակամարտությունն այս փուլում կենտրոնական տեղ գրավեց։

Փլուզվեց Խորհրդային Միությունը, Վրաստանը դարձավ անկախ պետություն։ 1991թ-ին սկսվեց վրաց-օսական զինված հակամարտությունը։ Վրաստանը քաղաքացիական դիմակայության մեջ հայտնվեց։ Դրան հետևեց հակամարտությունն Աբխազիայում, որը երկու կողմերից տասնյակ հազարավոր կյանքեր խլեց։

Այդ ամենը զուգակցվում էր սուր էներգաճգնաժամով, բնակչության աղքատացմամբ, կոռուպցիայով և քաղաքական անկայունությամբ։

Ինչ կարելի է իմանալ և տեսնել ցուցահանդեսում

Ցուցահանդեսը մի քանի դահլիճներում է անցկացվել և պատմություններ է ներկայացնում զինված հակամարտությանը (1989–1992 годы) նախորդած փուլի և հետպատերազմական ժամանակների (1993-1995 годы) մասին։

Առանձնապես կարևոր է այն, որ արխիվում հավաքվել են լայն հանրության համար երբեք չհնչած տեսա- և աուդիոհարցազրույցներ այդ իրադարձությունների մասնակիցների և ականատեսների հետ։ Նրանց թվում են քաղաքական գործիչներ և զինվորականներ, որոնք ընդունել են և կատարել Սուխումի և Թբիլիսիի որոշումները։ Ինչպես նաև շրջանների բնակիչների, որոնք հայտնվել են հենց  հակամարտության գոտում։

 

Ցուցահանդեսի աշխատանքի երեք շաբաթվա ընթացքում մի քանի քննարկում է կազմակերպվելու։ Դրանց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Ցուցահանդեսի հեղինակներն այն այցելուներին, որոնք վրաց-աբխազական հակամարտության հետ կապված սեփական պատմությունները կամ փաստաթղթերն ունեն, առաջարկում են նաև կիսվել դրանցով և օգնել արխիվի ստեղծմանը։

Ինչպես հետազոտական խմբի ներկայացուցիչներն են հաղորդել լրագրողներին, արխիվի ստեղծման աշխատանքները շարունակվում են։

Դրա նպատակը վրաց-աբխազական հակամարտության առավելագույնս անաչառ և մանրազնին վերարտադրումն է՝ զինված փուլից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած բոլոր պատմական իրադարձություններով։

Ցուցադրության կազմակերպիչներն են GoGroupMedia-ն, CIPDD-ն, Studio RE-ն, Conciliation Resources-ը, swisspeace-ը։

Ցուցահանդեսի նյութերի մասին մանրամասները ներկայացվելու են սոցցանցերում դրա երկու ալիքներում․

Facebook  (վրացերենով)․: The Corridors of Conflict. Abkhazia, 1989-1995

Twitter  (անգլերենով)․ @Memory__Project

 __________________________________

Ցուցահանդեսը ֆինանսավորվում է Շվեյցարիայի դաշնային արտգործնախարարության կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) հավելյալ ֆինանսական աջակցությամբ։

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի և Sigrid Rausing Trust-ի ֆինանսական աջակցությունը թույլ է տվել ստեղծել և զարգացնել հիշողության հավաքական արխիվներ, որոնք ցուցահանդեսի համար հիմք են հանդիսանում։

 


Կարդալ ավելին JAMnews-ում