Նրանք ասում են, որ միշտ աբխազ են եղել և հիմա միայն «վերականգնում են պատմական արդարությունը»" />

Աբխազիայի վրացիները փոխում են ազգանունները, դրա հետ մեկտեղ՝ նաև ազգությունը

Նրանք ասում են, որ միշտ աբխազ են եղել և հիմա միայն «վերականգնում են պատմական արդարությունը»

Աբխազիայի Գալ շրջանի արդեն ավելի քան 400 մարդ, որոնք մինչ այժմ համարվել են վրացի, փոխել են իրենց ազգանունը և հաշվառվել որպես աբխազ: 

Այդ մասին լրագրողներին ասել է «Մուրզականի աբխազների խորհուրդ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդիշեր Զուխբան:

Գալի շրջանը (վրացական տարբերակով՝ Գալիի շրջան)՝ վարչական միավոր է Աբխազիայում: Ըստ 2011թ. հաշվեհամարի՝ բնակչության 98.21 տոկոսը կազմում են վրացի մեգրելները: 

 

Ընկած է անմիջապես Ինգուր (վրացական տարբերակով՝ Ինգուրի) գետի ափին, որը վրաց-աբխազական հակամարտության մեջ համարվում է բաժանարար գիծ: Գալի շրջանում է գտնվում է Ինգուրական ՀԵԿ-ը՝ Աբխազիայի կարևորագույն էներգետիկ ձեռնարկությունը: 

 

Աբխազիան իրեն դիրքորոշում է որպես Ռուսաստանի աջակցությամբ գործող անկախ պետություն, մինչդեռ Թբիլիսին պնդում է, որ Աբխազիան Վրաստանի մասն է։ Տարածքային ամբողջականության այդ պահանջը պաշտպանում են ՄԱԿ-ը, Եվրամիությունը և բոլոր արևմտյան երկրները: 

Էդիշեր Զուխբան պարզաբանել է, որ խոսքը տեղի մեգրելների մասին է [վրացիաների էթնոգրաֆիկ խումբ, Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանի բնակչությունը: Ազգությամբ մեգրելների մի մեծ խումբ էլ ապրում է Աբխազիայում-JAMnews]: 

Սամուրզականո անվանումը վերաբերում է հենց Աբխազիայի այն մասին, որտեղ ազգությամբ վրացիները (մեգրելները) կազմում են բնակչության մինչև 98 տոկոսը: Այդ տարածաշրջանում է գտնվում նաև Գալ շրջանը:

Մեկնաբանություն. Աբխազիայի ինքնամեկուսացումը՝ հսկայական խնդիր 

«Կացության իրավունքը» վրացիների համար Աբխազիայում. խնդրի լուծու՞մ, թե խորացում 

Զուխբայի խոսքով՝ նրանցից շատերը պնդում են, որ ունեն աբխազական արմատներ և ժամանակին իրենց աբխազական ազգանունը վերափոխվել է վրացականի: 

«Օրինակ, իմ ազգանունը նախկինում հնչում էր Զուխբայա: Հիմա մենք հնարավորություն ենք ստացել վերականգնել պատմական արդարությունը՝ վերադարձնել մեր հնագույն աբխազական ազգանունները»,- ասել է Զուխբան: 

Նա նաև նշել է մի քանի այլ ազգանուններ, որոնք, նրա խոսքով, ունեն ակնհայտ աբխազական ծագում, օրինակ՝ Աբուխբայա, Աձինբայա, Բագբայա, Ինալիշվիլի, Կվացաբայա, Էշբայա և այլն:

Զուխբայի խոսքով՝ Մուրզականի աբխազների խորհրդի գոյության 5 տարում իրենց դիմել է մոտ 900 մարդ՝ խնդրելով օգնել իրենց վերադարձնել աբխազական ազգանունները: 

Աբխազիայի Գալ շրջանի գյուղում, լուսանկարը՝ Իբրահիմ Չկադուա

Աբխազիայում վրացիների անձնագրերի հարցի պատմությունը 

Աբխազիայի օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունենալ որևէ այլ երկրի հետ, բացի Ռուսաստանից: Տեղի վրացիներն ունեն Վրաստանի քաղաքացիություն, այդպիսով, նրանք պետք է հրաժարվեն դրանից, որպեսզի հնարավորություն ունենան ստանալու աբխազական քաղաքացիություն: 

Վրաստանի՝ հաշտության հարցերով նախկին պետնախարար« «Վաղ թե ուշ իշխանությունները ստիպված կլինեն հաշվի առնել իմ գաղափարները»

Աբխազական քաղաքացիության առկայությունը շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս՝ ոչ միայն մասնակցելու հանրապետության քաղաքական կյանքին, այլև առևտրի ու բիզնեսի համար: 

Երբ 2009թ. վրացի բնակչության համար աբխազական անձնագրերի հարցը դեռ նոր էր սկսում լուծվել, առաջարկվեց հեշտ ձև. տեղի վրացիները (սամուրզականցիները) նախքան աբխազական անձնագիր ստանալը, պետք է գրավոր հայտարարեին այն մասին, որ Վրաստանի քաղաքացիություն չունեն: 

Իշխանությունների, ինչպես նաև տեղի բնակիչներից շատերի համար գործընթացը դարձավ փաստացի պարզ ձևականություն: Թբիլիսիի և Սուխումի միջև պաշտոնական շփումներ չկան չկարգավորված վրաց-աբխազկան հակամարտության պատճառով, այնպես որ ստուգել՝ ով է իսկապես հրաժարվել վրացական քաղաքացիությունից, ով՝ ոչ, պարզապես հնարավոր չէր: 

Բայց 2014թ. հետո փոխվեց տեղի վրացիների անձնագրավորման հարցին վերաբերմունքը: 

2015թ. ամռանը Գալի ղեկավարությունը հարցում անցկացրեց տեղի բնակչության շրջանում, և շրջանի ավելի քան 18 հազար բնակիչներ պատասխանեցին, որ Վրաստանի քաղաքացիություն ունեն: 

Քրեական գործեր հարուցվեցին Տկուարչալի և Գալի անձնագրային-վիզային ծառայությունների աշխատակիցների նկատմամբ, որոնց մեղադրում էին զանգվածաբար Վրաստանի քաղաքացիներին աբխազական անձնագրեր բաժանելու մեջ: 

Մամուլը գրում էր, որ անձնագրային բաժինների պաշտոնյաները կաշառք էին վերցրել (ինչպես ասում են տեղի բնակիչները՝ 150-400 դոլար), աչք էին փակել բոլոր կասկածների վրա և ուղղակի անձնագրեր դուրս գրել Գալի շրջանի բնակիչների համար: 

Արդյունքում տեղի վրացիներին տրված 27 հազար աբխազական անձնագրեր (Գալի, Տկուարչալի և Օչամչիրայի շրջաններում) չեղարկվեցին: 

Իսկ 2017թ. ամռանը սկսվեց տեղի վրացի բնակիչներին «կացութան իրավունք» տալու գործընթացը: Այդ փաստաթուղթը թույլ է տալիս մտնել Վրաստանի Զուգդիդի շրջան և առանց խոչընդոտների վերադառնալ: Դա շատ կարևոր հարց է տեղի վրացի համայնքի համար, քանի որ շատերն անտեղ ստանում են կենսաթոշակներ և երեխաներին այնտեղ են տանում դպրոց, ինչպես նաև վաճառում են մթերք և ապրանքներ: 

Սակայն աբխազական «կացության իրավունք» ստանալը հեշտ հարց չէ և այն լուծել հաջողվել է միայն Աբխազիաի վրացի բնակիչների փոքր մասին: 

Ինչ է տեղի ունենում ազգանունը վրացականից աբխազականի փոխելիս 

Եթե նախկինում փաստաթղթերում այդ մարդիկ հաշվառված էին որպես վրացինեին, ապա այժմ, փոխելով ազգանունը, նրանք կհամարվեն աբխազներ: Իսկ Աբխազիայի քաղաքացիության մասին օրենքի համաձայն, յուրաքանչյուր աբխազ, աշխարհի որ կետում էլ ապրի, իրավունք ունի ազատ ստանալու աբխազական անձնագիր: 

Մուրզականի աբխազների խորհրդի ներկայացուցիչներն հուլիսի 19-ին տեղի ունեցած իրենց երրորդ համագումարում հայտարարել են,  որ գնալով ավելի շատ տեղի բնակիչներ են ցանկանում վերականգնել իրենց պատմական ազգանուններն ու ազգությունը: 

«Մենք շահագրգռված ենք Գալի շրջանի բնակիչների շուտափույթ ինտեգրմանը Գալի ներքին կյանքին»,- համագումարում ասել է կազմակերպության ներկայացուցիչներից մեկը: 

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում