Հարյուրավոր մարդիկ՝ Վաշինգտոնում և ավելի քան 600 ակցիա՝ ողջ աշխարհում" />

«Կանանց երթ»՝ Թրամփի դեմ

Հարյուրավոր մարդիկ՝ Վաշինգտոնում և ավելի քան 600 ակցիա՝ ողջ աշխարհում

Հարյուրավոր մարդիկ էին «Կանանց երթի» դուրս եկել հունվարի 21-ին Վաշինգտոնում, որն ուղղված էր ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Վաշինգտոնից զատ ակցիաներ էին անցկացվում նա աշխարհի 600-ից ավելքաղաքներում:

Ակցիայի հիմնական թեման ԱՄՆ նախագահի պահվածքն էր և կանանց հասցեին նրա վիրավորականարտահայտությունները: Բազմաթիվ պաստառներ նվիրված էին Հիլարի Քլինթոնի հասցեին Թրամփի հնչեցրած«գարշելի կին» (nasty woman) և այլ արտահայտություններին: Ակցիային տղամարդիկ էլ էին մասնակցում:

Վաշինգտոնում կայացած գլխավոր ակցիային, որտեղ մոտ կես միլիոն մարդ էր հավաքվել, ցուցարարներին էին միացել Մադոննան, Շերը, Ալիշա Քիզը, Քեթի Փերին, դերասաններ Ջուլիա Ռոբերթսը, Էշլի Ջադը, Սքարլեթ Յոհանսոնը, Էմմա Ուոթսոնը, Էմի Շումերը, Ջեյք Ջիլենհոլն, ինչպես նաև ռեժիսոր Մայքլ Մուրը:

Իրենց ելույթներում աստղերը բողոք արտահայտեցին ԱՄՆ նորընտիր նախագահի արտահայտությունների դեմ:

«Բարի գալուստ սիրո հեղափոխություն, ապստամբություն: Սա բռնապետության նոր դարաշրջանը չընդունելու կանանց որոշումն է: Սպառնալիքի տակ են ոչ միայն կանայք, այլ նաև հասարակության կողմից մոռացված բոլոր մարդիկ: Մարդիկ, ովքեր տարբերվում են ուրիշներից, և դա կարող է հանցագործություն համարվել: Զարթնելու համար պետք էր ընկղմվել այս խավարի մեջ», — իր ելույթում հայտարարել է երգչուհի Մադոննան:

Մարդու իրավունքների ջատագով Անժելա Դևիսի խոսքով, «Թրամփի վարչակազմի հաջորդ 1459 օրերը պայքարի 1459 օր են լինելու: Տեղում ընթացող պայքարի, դպրոցներում, աշխատավայրում պայքարի, մեր արվեստի և երաժշտության մեջ պայքարի օրեր: Սա դեռ սկիզբն է»:

 

«Նախագա՛հ Թրամփ, ես չեմ քվեարկել Ձեր օգտին: Ես հարգում եմ այն, որ Ձեզ ընտրել են, և ուզում եմ հնարավորություն ունենալ սատարելու Ձեզ, սակայն առաջին հերթին ես Ձեզ եմ խնդրում ինձ սատարել: Քրոջս: Մորս: Լավագույն ընկերուհուս և մեր բոլորի ընկերներին», – հայտարարել է դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը:

Հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի էին դուրս եկել Նյու Յորքում, Լոս Անջելեսում և ԱՄՆ այլ քաղաքներում: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Լոնդոնի փողոցներ, ակցիաներ են անցկացվել խոշոր եվրոպական քաղաքների մեծ մասում:

Այդ շրջանակում ակցիա է անցկացվել նաև Վրաստանի մայրաքաղաքում. մի քանի տասնյակ մարդ պաստառներով երթ է անցկացրել մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում՝ շարժվելով դեպի խորհրդարանի շենքը:

Վաշինգտոնում կանանց երթը սկսվել է ֆեյսբուքյան միջոցառումից, որը 2016թ-ի դեկտեմբերին ստեղծել է Հավայան կղզիների բնակիչ Թերեզա Շուկը: Միջոցառումն արագ տարածվել է (այդ թվում նաև՝ սոցցանցերում Քլինթոնի կողմնակիցների համայնքների շնորհիվ), նախաձեռնությանը միացել են կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպությունների առաջնորդները: Արդյունքում միջոցառումը վերածվել է երդմնակալության արարողությանը հետևած գլխավոր բողոքի ակցիայի:

Կանանց երթի խորհրդանիշը գործած վարագույն գլխարկն է դարձել՝ pussy-hat-ը:

Դոնալդ Թրամփն իր Թվիթերում արձագանքել է զանգվածային բողոքի ակցիային. «Հետևում էի երեկվա ակցիաներին, սակայն անընդհատ մտածում էի, որ մեզ մոտ վերջերս են ընտրություններն անցել: Ինչո՞ւ այդ մարդիկ չեն քվեարկել: Հայտնի մարդիկ միայն բարդացնում են իրավիճակը», – գրել է ԱՄՆ նախագահը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում