775 դեպք. ժողովրդական պաշտպանի խոսքով՝ նախկինի պես երեխաների հանդեպ բռնության դեպքերը շատ են" />

2016 թ-ին Վրաստանում 250 գործ է հարուցվել երեխաների հանդեպ սեռական և այլ հանցագործությունների փաստով

775 դեպք. ժողովրդական պաշտպանի խոսքով՝ նախկինի պես երեխաների հանդեպ բռնության դեպքերը շատ են

Փողոցում ապրող և աշխատող երեխաներ, բազային կրթություն ստանալու անհնարինություն, մանկական մահացություն, բռնություն երեխաների հանդեպ, աղքատություն և կյանքի համար ոչ բվականաչափ պայմաններ. այս խնդիրները միայն փոքր մասն են այն բանի, ինչի մասին խոսվում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի հաշվետվությունում:

«Երեխաների իրավական դրության մասին». այսպես է կոչվում փաստաթուղթը, որում բերված են և դիտարկվում են 2016թ-ի տվյալները:

Հաշվետվության համաձայն՝ բավականին շատ են երեխաների հանդեպ բռնության դեպքերը: 2016թ-ին գրանցվել է 775 նման փաստ: Վիճակագրության համաձայն՝ անչափահասների հանդեպ հանցագործությունները հաճախ սեռական բնույթ են կրում (Քրեական օրենսգրքի 140-րդ հոդված). 2016թ-ին քննություն է սկսվել այդպիսի 250 փաստի առթիվ, 189 դեպքերում անչափահասներն անցնում էին «տուժածների» կարգավիճակով: Դրան զուգահեռ եղել են նաև անչափահասների հանդեպ ծեծի, հոգեբանական ազդեցության, ինտերնետ-բուլինգի և այլ բնույթի դեպքեր:

Երեխաների հանդեպ բռնության կանխման գործում կարևորագույն խնդիր է սոցաշխատակիցների և հոգեբանների անբավարար թիվը, մասնավորապես, Սոցսպասարկման գործակալությունում երկրի մասշտաբով աշխատում է ընդհամենը 11 հոգեբան:

Ինչպես և նախորդ տարիներին նախկինի պես բարձր է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացության ցուցանիշը: 2016թ-ին մահացել է 1 տարեկանը չլրացած 511 երեխա, 1-5 տարեկան 93 երեխա:

Ժողովրդական պաշտպանի հաշվետվությունում ասվում է երեխաներով զբաղվող ինստիտուցիաների ծանր դրության մասին առողջապահության, սննդի, սանիտարիայի և հիգիենայի կազմակերպման տեսանկյունից: Օմբուդսմենի խոսքով՝ այդ ոլորտում դրությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին և հակասում է ՄԱԿ երեխաների իրավունքի կոնվենցիայի հիմնական սկզբունքներին:

Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ նախկինի պես երեխաները հաճախ են դադարում դպրոց գնալ: 2016թ-ին, ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալների, տարբեր պատճառներով, 9—րդ դասարանը (բազային աստիճան) չավարտած, դպրոցը լքել է 3 հազար 556 անչափահաս, իսկ բազային աստիճանն ավարտած՝ 6 հազար 449 մարդ: Նրանցից 1165-ը լքել է դպրոցն այն բանի համար, որ սկսել է աշխատել:

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում փողոցում ապրող և աշխատող երեխաների իրավական վիճակը: Չնայած պետության մի շարք գործողություններին՝ նախկինի պես երեխաների այդ հատվածի համար շատ սուր են կրթության, առողջապահության հասանելիությունը, խնդրահարույց է նրանց ինտեգրումը հասարակություն:

«Խնդրահարույց է պարեկային ոստիկանության վերաբերմունքը, նրա ցածր իրազեկվածությունն անտուն երեխախների մասին: Հաճախ նա տեղեկատվություն չունի, թե ուր և ում դիմել, երբ հաջողվում է անտուն երեխայի նկատել: Նրանք բավականաչափ տեղեկատվություն չունեն այն մասին, որ ապաստանով ապահովելու ծրագրի ենթածրագիրը հաշվարկված է նման դեպքերի համար: ՆԳՆ տվյալներով՝ 2016թ-ին պարեկային ոստիկանության աշխատակիցները չեն հրավիրվել և չեն մասնակցել անտուն երեխաների հետ աշխատանքի վերաբերյալ թրեյնինգներին և դասընթացներին», – ընդգծվում է հաշվետվությունում:

Հաշվետու ժամանակահատվածում արդիական էր մնում մանկական հանցավորության հարցը: Օմբուդսմենի աշխատակազմն անչափահասների դեմ հարուցված քրեական գործերի հետ կապված իրավիճակին ծանոթանալու համար դիտարկել է 8 քրեական գործ, որոնցով զբաղվել է Գերագույն դատարանը: Հետազոտության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես, ձերբակալության, քննչական միջոցառումների ընթացակարգերում, արձանագրություն կազմելիս, խնդիրներ անհատական գնահատման ժամանակակից նախապատրաստման հարցում և այլն:


Կարդալ ավելին JAMnews-ում