Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, դա 51-ամյա կին է" />

Թբիլիսիի կենտրոնում անցորդը դանակով հարձակվել է երեք տարեկան երեխայի վրա

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, դա 51-ամյա կին է

Թբիլիսիի կենտրոնում՝ Պեկինի փողոցում, կին անցորդը դանակով վիրավորել է երեքամյա երեխայի, որը փողոցում զբոսնում էր ծնողների և կրտսեր եղբոր հետ։

Դեղատան մոտակայքի տեսանկարահանման սարքերի տեսագրությունների կադրերում երևում է, որ ընտանիքը հանգիստ զբոսնում է փողոցում, երբ նրանց է մոտենում անհայտ մի կին և դանակով անցկացնում երեխայի դեմքի վրայով։ Դրանից հետո կադրերում երևում է, որ նա ուզում է հարձակվել նաև երկրորդ երեխայի վրա, սակայն ծնողները նրան խանգարում են։

Տղայի ծնողներն ասում են, որ հարձակվածին նախկինում երբեք չեն տեսել։

Նրան հաջողվել է թաքնվել դեպքի վայրից, սակայն առավոտյան կողմ ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին՝ 51-ամյա կնոջը։

Շտապօգնությունը երեխային Ժվանիայի անվան հիվանդանոց է տեղափոել, որտեղ նրան վիրահատություն է արվել։

Հիվանդանոցում հայտարարել են, որ երեխայի վիճակը, որի այտն ու քիթն է վնասվել, գնահատվում է որպես միջին ծանրության։

«Երեխայի վիճակը միջին ծանրության է։ Հիվանդը կոնտակտի մեջ մտնում է։ Նրա վերքերի խորը հատվածները հենց դեմքի հատվածում են։ Երեխան հիվանդանոցում կմնա այնքան ժամանակ, մինչև նրա ընդհանուր վիճակը բավարար կգնահատվի», – ասել է բժիշկ Նաթիա Վասաձեն։

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կնոջը, որը մեղադրվում է մանկահասակ երեխային Թբիլիսիի Պեկինի փողոցում վնասելու համար։ Հանցագործությունը 7-10 տարվա ազատազրկում է նախատեսում։


Կարդալ ավելին JAMnews-ում