Համալիրը բացվել է 1839թ. Ախուլգո ամրոցի գրոհի վայրում" />

Դաղստանում Կովկասյան պատերազմին նվիրված հուշահամալիր են բացել

Համալիրը բացվել է 1839թ. Ախուլգո ամրոցի գրոհի վայրում

Դաղստանում բացվել է «Ախուլգո» պատմամշակութային համալիրը՝ նվիրված Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակին:

Հանրապետության Ունցուկուլսկի շրջանում՝ Ախուլգո լեռան վրա կառուցված հուշահամալիրն իրենից ներկայացնում է 17-մետրանոց ազդանշանային աշտարարկ ևցուցասրահ: Այնտեղ ներկայացված են Ֆրանց Ռուբոյի «Ախուլգո աուլի առումը» համայնապատկերի վերարտադրումը, ինչպես նաև Կովկասյան պատերազմի ժամանակաշրջանիպետական գործիչների և զորահրամանատարների դիմանկարներ:

Բացման արարողությանը մասնակցել են Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովը, Պետդումայի պատգամավորներ, հասարակական ոլորտիներկայացուցիչներ:

Հուշահամալիրի բացմանը Ռամազան Աբդուլատիպովը հայտարարել է, որ «մենք պետք է հաղթահարենք անցյալի հակամարտությունների բացասական հետևանքները և բազմապատկենք համագործակցության և փոխըմբռնման ներուժը»:

«Մեզ համար կարևոր է բացել այս հուշահամալիրը՝ ոչ միայն ընդհանուր հիշողությունը և ճակատագիրը հավերժացնելու համար, այլև ամրապնդելու մեր Հայրենիքի միասնականությունը, աճող սերնդին դաստիարակելու այն փաստի գիտակցմամբ, որ մենք միասնական պետության ներկայացուցիչներ ենք: Հենց այդ նպատակներին էլ ծառայում է այս հուշահամալիրը»,- հայտարարել է Ռամազան Աբդուլատիպովը:

Ախուլգոյի գրոհը Կովկասյան պատերազմի ամենակարևոր մարտերից մեկն է: 1839թ. հուլիս-օգոստոսին ռուսական բանակը մի քանի անհաջող փորձերից հետո գրոհով վերցրեց Ախուլգո ամրոցը` անմատչելի համարվող Իմամ Շամիլի ռազմակայանը: Գրոհի ժամանակ զոհվել է ամրոցի շուրջ 1000 պաշտպան և շուրջ 600 ռուս զինվոր:

Կովկասյան պատերազմի (1817-1864թթ) արդյունքում Ռուսաստանին են միացվել Հյուսիսային Կովկասի լեռնային շրջանները: Հարյուր հազարավոր լեռնաբնակներ, հիմնականում չերքեզներ, չեն ընդունել Ռուսաստանի իշխանությունը և ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը:


Կարդալ ավելին JAMnews-ում